Ճապոնական մեծ սալամանդր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապոնական մեծ սալամանդր
Տեսակտաքսոն
 Andrias japonicus Վիքիպահեստում

Ճապոնական մեծ սալամանդր[1], կամ ճապոնական հսկա սալամանդր[2] (լատին․՝ Andrias japonicus, հանզակի կամ կաֆֆա Ճապոնիայում), կենդանատեսակ Andrias սեռից՝ պոչավոր երկկենցաղների կարգից, աշխարհի ամենամեծ սալամանդրներից մեկը։

Տեսակը առաջին անգամ նկարագրվել և կատալոգացվել է 1820-ական թվականներին, երբ սալամանդերներից մեկին բռնել է գերմանացի բնագետ Ֆիլիպ Ֆրանց ֆոն Զիբոլդը, այնուհետև աշխատել Ճապոնիայում և ապրել Նագասակի պրեֆեկտուրայի Դեջիմա կղզում։ Նա գերված սալամանդրին ուղարկեց Լեյդեն քաղաք (Նիդերլանդներ

Ճապոնիայում սալամանդրին օգտագործում են սննդի մեջ[3] և համարվում է դելիկոտես։ Գործածվում է մեծ սլալամանդրների բուծումը գյուղատնտեսության մեջ[4]։

Այդ տեսակը դասվում է Near Threatened (տեսակներ, որոնք գտնվում են վտանգի տակ)կատեգորիային ԲՊՄՄ[5]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ սալամանդր, ճապոնական կղզիների էնդեմիկ է։ Տեսակը տարածված է Հոնսյու կղզու արևմտյան մասում, Սիկոկու կղզու ամբողջ տարածքում և մասամբ Կյուսյու կղզում[5]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական մեծ սալամանդրը արտաքին տեսքով հիշեցնում է՝ չինական մեծ սալամանդրին (լատին․՝ Andrias davidianus)[3],և տարբերվում է միայն գլխի վրա բուրգերի դասավարությամբ[6]։ Հասուն սալամանդրների ընդհանուր երկարությունը կազմում է 30 սմ֊ից մինչև 150 սմ, մարմնի երկարությամբ 20֊ից մինչև 90 սմ։ Միջին երկարությունը բնության մեջ կազմում է 60֊70 սմ։ Սեռահասուն սալամանդրների քաշը կազմում է 1,5֊ ից մինչև 35 կգ։ Վայրի բնության մեջ նկատված ամենախոշոր առանձնյակը ուներ 136մ երկարություն և կշռում էր 26,3 կգ[7]։

Սալամանդրի մարմինը ունի հարթեցված ձև և գունավորված է մուգ շագանակագույն, շագանակագույն և սև երանգներով։ Գլուխը խոշոր և լայն է, աչքերը իրարից հեռու են դասավորված։ Խռիկները վերանում են այն ժամանակ, երբ սալամանդրը դառնում է սեռահասուն։ Պոչը սեղմված է կողային։ Վերջույթները կարճ են և հաստ։ Առջևի թաթերն ունեն չորս մատ, հետևի թաթերը՝ հինգ։

Սալամանդերները վատ տեսողություն ունեն, նրանք հույսը դնում են այլ զգայարանների վրա՝ որոշելու իրենց դիրքը տարածության մեջ և այլ առարկաների դիրքը։ Սալամանդերները դանդաղ նյութափոխանակություն ունեն և կարող են շաբաթներ շարունակ մնալ առանց սննդի[8]։

Հսկայական սալամանդրի գրանցված կյանքի առավելագույն տևողությունը 55 տարի է։

Այս տեսակի սալամանդրները ունակ են ռեգեներացվելու, ինչը բնորոշ է նաև այլ տեսակների մոտ։

Ապրելակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում վարում է ջային ապրելակերպ, որտեղ որս է անում և բազմանում, և միևնույն ժամանակ իրեն շատ հարմարավետ է զգում ցամաքում, թեև շարժվում է շատ ավելի դանդաղ, քան ջրում։ Շնչառությունը հիմնականում մաշկային է։ Ակտիվ է մթնշաղին և գիշերը։ Նախընտրում է ցուրտ, արագահոս լեռնային առվակներ և գետեր[4]։ Սնվում է ձկներով և մանր երկկենցաղներով, խեցգետնակերպերով և միջատներով։ Որսը նման է ներծծման և, որպես կանոն, սնունդը չի ծամվում, այլ ներքուստ մարսվում։

Բազմացման շրջանը օգոստոս-սեպտեմբերն է։

Էգը ձվադրում է ափի տակ 1-3 մ խորության վրա փորված փոսի մեջ։ Ձվերի թիվը մի քանի հարյուր է, ձվի տրամագիծը՝ 6-7 մմ։ Տղամարդը պաշտպանում է ձվերը՝ պոչով ջրի հոսանք ստեղծելով՝ կլատչի օդափոխությունը բարելավելու համար։ Ինկուբացիոն շրջանը 12-13 °C ջերմաստիճանում տևում է 60-70 օր։ Նորածին թրթուրների երկարությունը մոտ 30 մմ է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կաղապար:Книга:Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии
  2. Кузьмин С. Л. Земноводные бывшего СССР. — М.: Товарищество научных изданий КМК, 2012. — 2-е изд. — С. 249. — 370 с. — ISBN 978-5-87317-871-1
  3. 3,0 3,1 3,2 Даревский И. С., Орлов Н. Л. Редкие и исчезающие животные. Земноводные и пресмыкающиеся: Справочное пособие. — Москва: Высш. шк., 1988. — С. 61. — 463 с. — ISBN 5-06-001429-0
  4. 4,0 4,1 Е. Дунаев (2000 թ․ նոյեմբերի 16). «О хвостатых земноводных». Издательский дом «1 сентября». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 25-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  5. 5,0 5,1 «Описание вида Andrias japonicus» (անգլերեն). IUCN Red List of Threatened Species. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 25-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  6. «Andrias japonicus. Information on amphibian biology and conservation» (անգլերեն). Berkeley, California AmphibiaWeb. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 25-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  7. Andrias japonicus - Amphibiaweb
  8. «Japanese Giant Salamander» (անգլերեն). Smithsonian Nathional Zoological Park. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 25-ին.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնական մեծ սալամանդր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճապոնական մեծ սալամանդր» հոդվածին։