Ճապկի հարավային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճապկի հարավային
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Հոնածաղկավորներ
Ընտանիք Հոնազգիներ
Ցեղ Ճապկի
Տեսակ Ճապկի հարավային
Լատիներեն անվանում
Cornus australis


Ճապկի հարավային (լատին․՝ Cornus australis), hոնազգիների ընտանիքի, ճապկի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ խոշոր թուփ է՝ մինչև 4 մետր բարձրությամբ, լայն, դեպի ցած խոնարհված սաղարթով։ Երիտասարդ ընձյուղները ծածկված են խիտ աղվամազով։ Սկզբում կանաչ են, այնուհետև մերկանում են, ստանալով պղտոր ծիրանագույն երանգ։ Բազմամյա ընձյուղները գորշամոխրավուն են։ Տերևադասավորությունը հակադիր է։ Տերևները ձվաձև են կամ ձվաէլիպսաձև, 2.5-9.5 սմ երկարությամբ և 1.5-6 սմ լայնությամբ, սրածայր, կլորավուն հիմքով, վերևի կողմից' վառ կանաչավուն, ներքևի կողմից' ավելի բաց գույնի։ Ծաղկաբույլերը վահանաձև են, 3-6 սմ լայնությամբ, տափակ կամ ուռուցիկ։ Ծաղիկները սպիտակ են, մանր։ Կորիզապտուղը գնդաձև է, 0.5-0.9 սմ տրամագծով, սևավուն։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Ղրիմում, Փոքր Ասիայում, կենտրոնական շրջաններում, Զանգեզուրում։ Ամենուրեք աճում է խառը անտառներում, մինչև 1500 մետր բարձրությունների վրա։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ։ Ստվերատար է, միաժամանակ լավ է աճում բաց, արևոտ վայրերում։ Բավականին չորադիմացկուն է և ջերմասեր։ Կարող է աճել Հայաստանի ստորին և միջին լեռնային գոտիներում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդ է տրվում օգտագործել որպես խուզվող կենդանի ցանկապատ։ Առատ արմատային մացառներ տալու շնորհիվ կարելի է օգտագործել նաև հակաէրոզիոն տնկարկներում։ Նուրբ և ճկուն ճյուղերից քթոցներ են հյուսում։ Տերևները պարունակում են 168-200, իսկ պտուղները' մինչև 100 մգ/տոկոս վիտամին C[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 154։