Ցողունի բարձրությունը 1,5-4 (6) մ է։ Երիտասարդ ճյուղերը կանաչավուն են, հետագայում՝ կարմրավուն։ Տերևները հակադիր են, լայն, նեղ, երկարավուն կամ նշտարաէլիպսաձև։ Ծաղկաբույլը վահանաձև է, ծաղիկները՝ սպիտակ, մանր։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը գնդաձև, հյութալի, կապտավուն կամ սև կորիզապտուղ է։
Տարածված է Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերի ստորին և միջին լեռնային գոտիների անտառներում, մացառուտներում, անտառեզրերին, կիրճերում, գետափերին և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։