Ճապաղջրի դաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ճապաղջրի դաշտ, գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Արածանիի վտակ Գյունեկ գետի ստորին հոսանքում, Հայկական Տավրոսի հյուսիսային ստորոտին։ Խզման հետևանքով առաջացած իջվածք է՝ լցված նեոգեն-անթրոպոգենի լճա-գետային և հրաբխային նստվածքներով։ Տարածությունը մոտ 500 կմ2 է, բարձրությունը՝ 1000—1200 մ։ Կլիման ցամաքային է՝ տաք ամառներով և ցուրտ ձմեռներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը - 5 °C-ից մինչև —3 °C է, հուլիսինը՝ 22-24 °C, տարեկան տեղումները՝ 300-500 մմ։ Գերիշխում են տափաստանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 67 CC-BY-SA-icon-80x15.png