Ճայակ
| Ճայակ | |
Ճայակ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
| Ընտանիք | Ագռավներ (Corvidae) |
| Ցեղ | Coloeus |
| Տեսակ | Ճայակ (C. monedula) |
| Միջազգային անվանում | |
| Coloeus monedula | |
| Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը | |
Ճայ ճնճղուկազգիների կարգի՝ ագռավների ընտանիքին պատկանող թռչուն է։ Հայտնի է նաև անունով։ Հայաստանում ապրում է արևելյան ճայը, որը լայն տարածում ունի Արարատյան դաշտում և նախալեռնային գոտում։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջինից մեծ, սև թռչուն է։ Ունի ուժեղ կտուց, որը կողքից սեղմված է, իսկ ռունգները ծածկված են կոշտ մազերով։ Ճայակի թևերը լայն են, ծայրերը՝ մատների նման չռված։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճայերը շրջում են մեծ խմբերով, հաճախ սերմնաքաղ ագռավների հետ։ Լինում են նաև քաղաքներում և այլ բնակավայրերում։ Ճայակները չեն չվում։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնադրում են ծառերի փչակներում, պատերի ճեղքերում, մանր գիշատիչների բներում, հողի փլվածքներում և այլուր։ Բները պատրաստում են փետուրներից, հին շորի լաթերից, հաճախ ծեփում գոմաղբով կամ ցեխով։ Ունեն կոպիտ, կանոնավոր ձև չունեցող բներ։ Բազմանում են վաղ գարնանը, դնում 3 - 8 ձու։

Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ օգտակար թռչուն է։ Հիմնականում կերակրվում է հողի մեջ ապրող շատ վնասակար միջատներով՝ արջուկներով, ճռիկներով, բվիկների թրթուրներով, լարաթրթուրներով։ Սնվում է նաև դաշտային այլ վնասատուներով, ներառյալ մկներով։
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճայակ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճայակ» հոդվածին։ |
| ||||||