Ճակատագիր (ֆիլմ, 1977)
Ճակատագիր ռուս.՝ Судьба | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | մելոդրամա |
Թվական | 1977 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Եվգենի Մատվեև |
Սցենարի հեղինակ | Եվգենի Մատվեև և Պյոտր Պրոսկուրին |
Դերակատարներ | Օլգա Օստրոումովա, Յուրի Յակովլև, Եվգենի Մատվեև և Վալերիա Զակլուննայա |
Օպերատոր | Վիկտոր Յակուշև |
Երաժշտություն | Եվգենի Պտիչկին |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 170 րոպե |
«Ճակատագիր» (ռուս.՝ «Судьба»), 1977 թվականի խորհրդային լայնաֆորմատ կինոֆիլմ։ «Երկրային սեր» ֆիլմի շարունակությունն է։ Նկարահանվել է Պյոտր Պրոսկուրինի «Ճակատագիր» վեպի հիման վրա։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Զախար Դերյուգինը մեկնում է ռազմաճակատ, սակայն գերի է ընկնում։ Զախարի քույրը՝ Կատյան, հայտնվում է օկուպազված տարածքում։ Չկարողանալով համաձայնություն ձեռք բերել համագործակցության վերաբերյալ՝ գերմանացիները սպանում են նրան։ Դերյուգինի ավագ որդին զոհվում է ֆաշիստական գնդակից փախչելու փորձի ժամանակ, երբ նրան մյուս երեխաների ու դեռահասների հետ նախապատրաստում են ուղարկելու Գերմանիա։ Նրա մայրը՝ Եվֆրոսինյան, հրդեհում է իր տունը այնտեղ ապրող զավթիչ զինվորների հետ միասին։ Դրան ի պատասխան՝ գերմանացիները նախապատրաստում են պատժիչ գործողություն, սակայն պարտիզանները, որոնց շարքում է գերությունից փախած Զախարը, գրավում են գյուղն ու ոչնչացնում ֆաշիստական կայազորը։ Փրկելով գյուղի բնակիչներին՝ պարտիզանները կազմակերպում են զանգվածային տարհանում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվգենի Մատվեև — Զախար Տարասովիչ Դերյուգին
- Զինաիդա Կիրիենկո — Եֆրոսինայ Դերյուգինա
- Օլգա Օստրոումովա — Մանյա Պոլիվանովա
- Յուրի Յակովլև — Տիխոն Իվանովիչ Բրյուխանով, մարզկոմի քարտուղար
- Վալերիա Զակլուննայա — Կատերինա Տարասովնա, Բրյուխանովի կինը
- Ալգիմանտաս Մասյուլիս — շտուրմբանֆյուրեր Զոլդինգ
- Վադիմ Սպիրիդոնով — Ֆեոդոր Մակաշին, ոստիկանության պետ
- Վլադիմիր Սամոյլով — Ռոդիոն Յակովլևչ Անիսիմով
- Գեորգի Յումատով — Պեկարև, պարտիզան
- Ալեքսանդր Պոտապով — Նիկիտա Բոբոկ, պարտիզան
- Օլեգ Իզմայլով — գումարտակի հրամանատար
- Յուրի Լեոնիդով — Տիխոմիրով, պարտիզան, ՆԳԺԿ շրջանային բաժանմունքի նախկին պետ
- Նիկոլայ Օլեյնիկ — ուկրաինազի զինվոր
- Նիկոլայ Յուդին — Մակար պապ
- Վալենտին Չերնյակ - Կուլիկով, պարտիզան
- Ստանիսլավ Չեկան - Պավել Սեմյոնովիչ Կոշև, շրջգործկոմի նախագահ
- Ռոման Ֆիլիպով - Բատուրին, պարտիզան
- Վալենտին Բրիլեև - Ֆոմա Կուդելին
- Էլիզաբեթ Ուվարովա - Աննա Ալեքսանդրովնա, դայակ
- Իգոր Կլաս - Վիլլի Մայեր
- Պաուլ Վիննիկ — հարբած էսէսական
- Մուզա Կրեպկոգորսկայա - Վարյա Չյորնայա
- Գենադի Յուդին — գերմանացի ռազմական բժիշկ
- Վսևոլոդ Շիլովսկի - Հանս, գերմանացի զինվոր
- Ալեքսանդր Լեբեդև - Սեմյոն, հարմոնահար
- Կոլյա Վիկուլին - Իվան Դերյուգին
- Ալեքսանդր Խարիտոնով - Միշա, պարտիզան
- Մանեֆա Սոբոլևսկայա - կոլտնտեսուհի
- Վալենտինա Կլյագինա - Նադյա
- Մարիա Վինոգրադովա - Գլաշա, խոհարար
- Ալեքսանդր Վոկաչ - բուրգոմիստր
- Գերման Կաչին - վախկոտ զինվոր
- Սերգեյ Պոդգորնի - Շիբանով
- Յուրի Մարտինով - շրջկոմի անդամ, պարտիզան
- Վալենտինա Ուշակովա - Նյուրկա Բոբոկ
- Զոյա Իսաևա - կոլտնտեսուհի
- Իննա Վիխոդցևա - կոլտնտեսուհի
- Նիկոլայ Սմիրնով - մեկ ձեռքով ոստիկան
- Նիկոլայ Գորլով - Պոտապ պապ, կոլտնտեսական
- Դմիտրի Օռլովսկի — շրջկոմի անդամ
- Վալենտին Բուկին - գերմանացի, որը գերի է վերցրել Զախարին
- Անատոլի Ռուդակով - գերմանացի թարգմանիչ (տիտրերում նշված չէ)
- Ալեքսանդր Պաշուտին - հոգեբուժական հիվանդանոցի հիվանդ (տիտրերում նշված չէ)
- Գեորգի Լապետո - ռուս զինվոր (տիտրերում նշված չէ)
- Նիկոլայ Սմորչկով - պարտիզան (տիտրերում նշված չէ)
- Լիդիա Օլշևսկայա - Զախար Դերյուգինի մայրը (տիտրերում նշված չէ)
- Ալեքսանդրա Խարիտոնովա - կոլտնտեսուհի (տիտրերում նշված չէ)
Փառատոններ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978 – 11-րդ համամիութենական կինոփառատոն Երևանում – ժյուրիի հատուկ մրցանակ[1]
Փաստեր ֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Որոշ դրվագների նատուրային նկարահանումներն անցկացվել են 1976 թվականի հուլիսից Սմոլենսկ քաղաքում և նրա ծայրամասերում[2]։
- Ֆիլմում հնչում է «Эхо любви» երգը Աննա Գերմանի և Լև Լեշչենկոյի կատարմամբ (երաժշտությունը՝ Եվգենի Պտիչկինի, տեքստը՝ Ռոբերտ Ռոժդեստվենսկու)։
- Ֆիլմում հնչում է հատված Ռոբերտ Ռոժդեստվենսկու «Տարեգրություն» (ռուս.՝ «Летопись») բանաստեղծությունից։
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գունավոր, 170 րոպե[3]
- Հանդիսատես՝ ԽՍՀՄ — 57,8 մլն մարդ[2]
- Պրեմիերա (աշխարհ) — 27 հոկտեմբերի, 1977 թվական
- Թողարկում DVD-ով — 26 փետրվարի, 2009 թվական։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кино. Энциклопедический словарь / Гл. ред. С. И. Юткевич; Редкол.: Ю. С. Афанасьев, В. Е. Баскаков, И. В. Вайсфельд и др. — М.: Советская энциклопедия, 1987. — С. 83. — 640 с. — 100 000 экз.
- ↑ 2,0 2,1 Селезнёва Алиса (2016 թ․ հունիսի 6). «Судьба в Смоленске — Места». keytown.me (ռուսերեն). «Главное в Смоленске» — новостной портал. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Судьба // Энциклопедия кино. — 2010.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Судьба». cinema.mosfilm.ru (ռուսերեն). Мосфильм. Վերցված է 2020-06 -04-ին.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1977 ֆիլմեր
- «Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային մելոդրամա ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր Հայրենական մեծ պատերազմի մասին
- 1970-ականների խորհրդային ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին