Ղուլամ Ղաֆուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ղուլամ Ղաֆուր
Stamps of Uzbekistan, 2003-24.jpg
Ծնվել է ապրիլի 27 (մայիսի 10), 1903
Ծննդավայր Տաշքենդ, Sirdaryo Region, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է հուլիսի 10, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:10|2|0}})[1] (63 տարեկանում)
Մահվան վայր Տաշքենդ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Flag of the Soviet Union (1936–1955).svg ԽՍՀՄ
Ազգություն Ուզբեկներ
Մասնագիտություն բանաստեղծ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ և Լենինյան մրցանակ
Անդամություն ԽՍՀՄ Գրողների միություն
Gʻafur Gʻulom Վիքիպահեստում

Ղուլամ Ղաֆուր (իսկական անուն, ազգանունը՝ Ղաֆուր Ղուլամովիչ Ղուլամով (1903, Տաշքենդ-1966, Տաշքենդ)), ուզբեկ խորհրդային գրող։ Ուզբեկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), Ուզբեկական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1963)։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։ Ղ․ Ղուլամ Ուզբեկ, նոր տաղաչափության հիմնադիրներից։ «Կուկան-բարակ» (1930) պոեմում «Դինամո» (1931), «Հումորիստական պատմվածքներ» (1931) ժողովածուներում քննադատել է անցյալի արատավոր կողմերը։ Գրել է հակաֆաշիստական բանաստեղծություններ («Ես հրեա եմ», «Դու որբ չես» և այլն), որոնք ամվւոփվել են «Արևելքից եմ գալիս» (1943, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946) ժողովածուում։ Ղուլամ Ղաֆուրը երգել է խորհրդային երկրի կյանքը («Ամեն ինչ քոնն է», 1947, «Հայրենի երկրի երջանկությունը», 1951, «Տոն Ցանգի-Երեում», 1957, «Լենինը և Արևելքը», 1961 և այլն)։ Ուզբեկերեն է թարգմանել համաշխարհային դասականների ստեղծագործություններից։ Լենինյան մրցանակի դափնեկիր (1970, ետմահու)։ Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Гафур Гулям / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 50 CC-BY-SA-icon-80x15.png