Ղարաբաղ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ղարաբաղ (այլ կիրառումներ)

«Ղարաբաղ», գրական-հասարակական եռօրյա թերթ։ Լույս է տեսել 1911-1912-ին, Շուշիում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Նիկողայոս Յարամիշյան (փաստացի՝ Վրթանես Փափազյան

Լուսաբանել է աշխատավորության տնտեսական վիճակը, անդրադարձել հողազրկությանն ու անգրագիտությանը, մեծ տեղ հատկացրել մատաղ սերնդի դաստիարակությանը։ «Քաղաքական», «Վերջին լուրեր» բաժինները տեղեկացրել են աշխարհի քաղաքական, իրադարձությունների մասին, «Լրատու» բաժինը՝ Շուշիի նորություններին։ «Ղարաբաղ» անդրադարձել է նաև Ռուսաստանի և հայաբնակ այլ վայրերի պարբերական հրատարակությունների նյութերին։ Տպագրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, Վրթանես Փափազյանի «Գրական ակնարկներ» հոդվածաշարը, վերլուծականներ՝ Հ․ Հովհաննիսյանի, Գևորգ Դոդոխյանի, Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունների մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 26 CC-BY-SA-icon-80x15.png