Նիկողայոս Յարամիշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Նիկողայոս Յարամիշյան
Ծնվել էանհայտ
Մահացել է23 մարտի, 1920
Մահվան վայրՇուշի
Ազգությունհայ
Այլ անուններԵրա­մի­շյան, Եա­րա­մա­ի­շե­ան
Մասնագիտությունբժիշկ, բանասեր
Պաշտոնխմբագիր

Նիկողայոս Յարամիշյան (նաև Երա­մի­շյան, Եա­րա­մա­ի­շե­ան, ? - 23 մարտի, 1920, Շուշի), հայ բժիշկ, բանասեր, Շուշիում լույս տեսնող «Ղա­րա­բաղ» եռօրյա թերթի խմբագիրն ու հրատարակիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականին թերթ տպագրելու իրավունք ստանալու հույսով դիմել է Կովկասի փոխարքա իշխան Գոլիցինին։ 1910 թվականին Շուշիում հիմնադրված Մելքոն Բաբաջանյանի տպարանում վանեցի գրող Վրթանես Փափազյանի հետ տպագրել են մի քանի գրքույկներ։ 1911 թ. սեպտեմբերի 13-ին բժիշկ-բանասերը ստացել է թերթ հրատարակելու իրավունք։ Թերթի ստեղծման գործին բավական ջանք ու եռանդ են ներդրել ինքը՝ Նիկոլայ Յարամիշյանը, Վրթանես Փափազյանը, Մակար Բարխուդարյանը և ուրիշներ։

1911 թ. սեպտեմբերի 17-ից մինչև 1912 թ. որպես սեփականատեր և գլխավոր խմբագիր Շուշիում հրատարակել է «Ղա­րա­բաղ» եռօրյա թերթը, որի խմբագիրն էր Վ. Փափազյանը։ Թերթը լույս է տեսել շաբաթը 2 անգամ՝ երեքշաբթի և ուրբաթ օրերին։ 1909-1913 թվականներին Ստոլիպինյան ներքին քաղաքականության դժնդակ տարիներին տեղի ունեցած ազգամիջյան ընդհարումներից հետո այդ թերթը լույսի ու հույսի մի շող էր, որ ճառագում էր Արցախ աշխարհում։ Թերթի առաջին համարը լույս է տեսել 1911 թվականի սեպտեմբերի 17-ին, իսկ վերջին համարը՝ 1912 թվականին օգոստոսի 19-ին։

1918 թվականի դրությամբ շարունակել է Շուշիում աշխատել որպես բժիշկ։ Այդ ժամանակ արդեն համարվել է «քա­ղա­քի լա­վա­գույն դոկ­տո­րը»։ 1919 թ. դաշնակցական Ազգային Խորհրդի հրավերով մասնակցել է Շուշիում և գավառում բռնկված բծավոր տի­ֆի և «իս­պան­կա» հիվանդության համաճարակի դեմ պայքարին։ Տասնյակ տարիներ զբաղվել է ակտիվ հասարակական գործունեությամբ։ 1920 թվականի մարտի 23-ին Շուշիում, ի թիվս շուրջ 400 հայերի, սպանվել է թուրքերի կողմից իրականացված կոտորածի ժամանակ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոտուրեան Մ., Հայ հանրագիտակ, Պուքրէշ, 1938, 760 էջ
  • Իշխանյան Ե., Լեռնային Ղարաբաղ (1917-1920), Ե., 1999։
  • Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920 թթ., Կազմողներ Սոնա Միրզոյան և Ալվարդ Ղազիյան, Ե., 2003, 523 էջ։
  • Եսայան Է. «Ղա­րա­բաղ» թերթի վանեցի խմբագիրը, «Դե­մո», 29-04-2006։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։