Ղարաբաղի ուստա Ղամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղարաբաղի ուստա Ղամբար
Ի ծնեՂարաբաղի ուստա Ղամբար
Ծնվել է1830-ական թթ.
ԾննդավայրՇուշի
Վախճանվել է1905
Մահվան վայրՇուշի
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

Ղարաբաղի ուստա Ղամբար (1830-ականներ, Շուշի, Շուշիի գավառ - 1905, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն), հայ նկարիչ։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել է հիմնականում դեկորատիվ գեղանկարչության բնագավառում, զգալի աշխատանքներ է կատարել նաև Նուխիի Շեքի խաների պալատում։ Նրա ձևավորումներում գերակշռում են բուսական զարդամոտիվները, պաննոների գունային շքեղությունը շեշտված է սլացիկ նոճիների ցայտուն կանաչով։ Որմնանկարներում երբեմն տեղադրել է պարսկական արվեստի ստեղծագործություններին բնորոշ փասիանի կամ սիրամարգի նրբագեղ պատկերներ։

Ղարաբաղի ուստա Ղամբարն իր աշակերտների հետ շարունակել է դեկորատիվ գեղանկարչության՝ Հովնաթանյանների ավագ սերնդի ստեղծած ավանդույթները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.