Ղարաբաղի ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ղարաբաղի ձի, լեռն, հեծկան ձիերի ցեղ։ Ստեղծվել է հնագույն ժամանակներում ժողովրդական ընտրասերման (պարսկական, թուրքմեն, հնագույն, իսկ հետագայում արաբ, ձիերի ցեղերի ներազդման) միջոցով՝ Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքում։ Հայոց այրուձիու կազմում հայտնի էր որպես լավագույն հեծկան։ Արտահանվել է տարբեր երկրներ (Իրան, Ֆրանսիա, Լեհաստան և այլն)։ Աչքի է ընկնում իր գեղեցիկ կառուցվածքով, արտաքին տեսքով նմանվում է արաբ, ձիերին (չոր մարմնակազմվածք և հեզ վարքագիծ)։ Գլուխը թեթև է, իրանը՝ ուղիղ։ Մնդավի բարձրությունը 145-150սմ է, իրանի թեք երկարությունը՝ 145-150 սմ, կրծքի փաթը՝ 160-165 սմ, դաստակի փաթը՝ 16-18 սմ՝. Երանգն աշխետ է, մոխրագույն, դեղին՝ ոսկե կամ արծաթե փայլով։ Օգտագործվել է Դոնի, անդրկովկասյան հանրապետությունների, Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների տարբեր ձիերի ցեղերի բուծման և բարելավման նպատակով։ Սահմանափակ քանակով բուծվում է ԼՂՀ տարբեր շրջաններում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png


Դիտողություն 18 րդ դարում Ադրբեջան որպես այդպիսին գոյություն չի ունեցել։