Ղազախական խանություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ղազախական խանություն (ղազ.՝ Қазақ хандығы), ներկայիս Ղազախստանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցած ղազախական պետություն, որը առաջացել է 1465 թվականին Ոսկե Հորդայի կործանման արդյունքում։
Քասիմ խանի ժամանակ խանությունը հասել է իր ծաղկման գագաթնակետին։ Նրա մահից հետո սկսվել է խանության առաջին քաղաքացիական պատերազմը, սակայն արդեն Հաք Նազար խանի ժամանակ պետությունը վերականգնել է իր նախկին սահմանները։
15-16-րդ դարերում արտաքին ագրեսիայի պատճառով խանությունը բաժանվում է երեք ժուզերի՝ Ավագ (Ուլի ժուզ), Միջին (Օրթա ժուզ), Կրտսեր (Քիշի ժուզ) ։ Աբըլայ խանի ժամանակ երեք ժուզն էլ նրա Ղազախական խանության խան են ճանաչել։ Նրա մահից հետո խանությունը նորից ժուզերի է վերածվել, սակայն հետագայում Կենեսար խանը հռչակվում է վերականգնված Ղազախական խանության համաղազախական խան։
1860 թվականին ղազախական ժուզերը մտել են Ռուսական կայսրության կազմի մեջ։