Ձուլվածք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձուլվածք
ռուս.՝ Сплав
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1961
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Կարպով
Սցենարի հեղինակՄարո Երզնկայան
ԴերակատարներՎսևոլոդ Սաֆոնով, Ռաիսա Մուհամեդյարով և Մուխտար Բակտգերեև
ՕպերատորՄիխայիլ Արանիշև
ԿինոընկերությունՂազախֆիլմ
IMDbID 10438514

«Ձուլվածք» (ղազ.՝ «Қорытпа», ռուս.՝ «Сплав»), 1961 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Կարպովը[1] «Ղազախֆիլմ» ստուդիայում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է պրոֆեսոր Ուսենովի ղեկավարությամբ գիտահետազոտական ինստիտուտի գիտնականների աշխատանքի մասին Ուրալի գործարաններից մեկում նոր համաձուլվածք ներմուծելու ուղղությամբ։

Սյուժեի կենտրոնում բարձր ճնշման ֆիզիկայի ոլորտում աշխատող երեք երիտասարդ գիտաշխատողների՝ Բեկեն Ասանովի, պրոֆեսորի դստեր՝ Կամիլա Ուսենովայի և Եգոր Նիկիտինի հարաբերություններն են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կանաբեկ Բայսեիտով - Ժանտուար Ուսենով, ինստիտուտի տնօրեն
  • Վսեվոլոդ Սաֆոնով - Եգոր Նիկիտին
  • Նուրմուխան Ժանտուրին - Բեկեն Ասանով
  • Ռաիսա Մուհամեդյարովա - Կամիլա Ուսենովա
  • Շոլպան Ջանդարբեկովա - Զուրա
  • Քենենբայ Կոժաբեկով - Տուլիգեն
  • Ռոզա Իսմայիլովա - Սանդիգուլ
  • Մուխտար Բախտիգերեև - Եդելբայ
  • Սաբիրա Մայկանովա - Դամետկեն
  • Կոնստանտին Մաքսիմով - Կոլաստիկ
  • Պավել Խրոմովսկիխ - Ուրալով, գործարանի տնօրեն
  • Էպիզոդներում՝ Յուրի Պոմերանցև, Լիդիա Մարտյուշովա, Լյուդմիլա Ստրախովա, Վասիլի Մելնիկով, Վիտալի Բելյակով, Շահան Մուսին և այլք։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Կարպով
  • Սցենարիստներ՝ Մարո Երզնկյան, Իլյաս Եսենբերլին
  • Օպերատոր՝ Միխայիլ Արանիշև
  • Կոմպոզիտոր՝ Անատոլի Բիչկով
  • Նկարիչ՝ Կուլախմետ Խոջիկով[2]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատությունն առանձնացրել է դերասան Նուրմուխան Ժանտուրինի խաղը. ինչպես զարմանքով և հիացմունքով գրել է «Սովետսկի էկրան» ամսագիրը (1966), կատարելով «գերդրական երիտասարդ գիտնական Ասանովի սխեմատիկ դերը... տաղանդավոր արտիստին ինչ-որ կերպ հաջողվել է վերակենդանացնել նման դերը», ընդ որում՝ նշվել է, որ դերասանը չի փակվել իրեն արդեն հետապնդող ամպլուայում՝ փաստորեն կրկնելով «Սալթանաթ» ֆիլմում կատարած հնգամյա վաղեմության դերը, որտեղ նա նույնպես կատարել է գիտաշխատողի՝ զոոտեխնիկի դերը, որը գրեթե նույնական անձնական դրամա է ապրում, երբ իր ընտրյալը գնում է մրցակցի մոտ[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ձուլվածք» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Ձուլվածք» ֆիլմը kinopoisk.ru կայքում
  3. Искусство кино, № 9, 1969
  4. Актеры советского кино. В 13 томах. 1964—1977 г.; Изд-во: М.: Искусство. — Том 5

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сплав // Киноискусство Советского Казахстана / Кабыш Сиранов. — Алма-Ата : Казахстан, 1966. — 399 с. — стр. 367-377
  • Сплав // Советские художественные фильмы: 1958—1963 / ВГФК, Москва. — М.: Искусство, 1968. — стр. 421
  • «Ձուլվածք» Արխիվացված 2021-11-04 Wayback Machine // Ղազախֆիլմ