Jump to content

Ձյունանուշիկ (մուլտֆիլմ, 2006)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձյունանուշիկ
Տեսակտիկնիկային մուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ԿերպարներՁյունանուշ
Հիմնված էՁյունանուշ
ՌեժիսորՄարիա Մուատ
ՍցենարիստՎլադիմիր Գոլովանով
ՊրոդյուսերՏենգիզ Սեմյոնով
Բեմադրող նկարիչՄարինա Կուրչևսկայա
ԵրաժշտությունԻգոր Նազարուկ
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ և Անիմոս
Տևողություն26 րոպե
Թվական2006

Ձյունանուշիկը (ռուս.՝ Снегурочка), 2006 թվականին ըստ Ալեքսանդր Օստրովսկու համանուն պիեսի նկարահանված ռուսական տիկնիկային մուլտֆիլմ։ Ռեժիսոր Մարիա Մուատը մուլտֆիլմը ստեղծել է «Անիմոս» ստուդիայում, «Ռուսական դասական երկերը` երեխաներին» ծրագրի շրջանակներում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին նկարահանված մուլտֆիլմը Օստրովսկու դասական պիեսի առավելագույն կրճատված տարբերակն է։ Քննադատ Եկատերինա Զուևան գրում է.

Մարիա Մուատի «Ձյունանուշիկի» մեջ Օստրովսկու ամբողջ պիեսը տեղավորվել է 26 րոպե էկրանային ժամանակում այն բանի շնորհիվ, որ այստեղ ցուցադրվել է բեղմնավոր ու միամիտ հեթանոսության գաղափարի միջուկը։ Տիկնիկները թարմ են, կուսականորեն սեքսուալ, նրանց հնչյունավորման ձայները երիտասարդ են ու կոտրատվող։ Ահեղ աստվածային Արևի լույսի ներքո, որը երես է թեքել բնության օրենքներով սիրելուց հետ վարժված ժողովրդից, բնական ճանապարհով մեռնում է քնքուշ Ձյունանուշիկը. անթափանց խավար, տեսիլ, պտղի ու արյան նմանակում[1]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ` Վլադիմիր Գոլովանով
  • Ռեժիսոր` Մարիա Մուատ
  • Բեմադրող նկարիչ` Մարինա Կուրչևսկայա
  • Օպերատոր` Ալեքսանդր Բետև
  • Կոմպոզիտորներ` Իգոր Նազարուկ, Լեոնիդ Պովլյոնոկ
  • Հնչյունային ռեժիսոր` Վիկտոր Բրուս
  • Անիմատորներ` Ալլա Սոլովյովա, Միլանա Ֆեդոսեևա, Դմիտրի Նովոսյոլով
  • Տիկնիկները և դեկորացիան պատրաստել են Գեննադի Բոգաչյովը, Վլադիմիր Շաֆրանյուկը, Անատոլի Գնեդինսկին, Իգոր Խիլովը, Նիկոլայ Զակլյակովը, Ելենա Պոկրովսկայան, Նինա Վինոգրադովան, Օլգա Ուսաչյովան, Վլադիմիր Մասլովը, Վիկտոր Պիունովը, Միխայիլ Կոլտունովը, Գալինա Կրուգլովան
  • Համակարգչային վերամշակում` Վլադիմիր Բերեզովոյ, Միխայիլ Տումելյա
  • Մոնտաժողներ` Ալեքսանդր Իպպոլիտով, Լյուդմիլա Կոպտևա
  • Պրոդյուսեր` Թենգիզ Սեմյոնով
  • Դերերը հնչյունավորել են`
    • Գալինա Տյունինա` Գարուն
    • Մաքսիմ Լիտովչենկո` Սառնամանիք
    • Պոլինա Օգուրեևա` Ձյունանուշիկ, նրանց դուստրը
    • Կարեն Բադալով` բերենդեյների արքան
    • Սերգեյ Պուսկեպալիս` հովիվ Լել
    • Պոլինա Կուտեպովա` Կուպավա
    • Կիրիլ Պիրոգով` Միզգիր
    • Յուրի Ստեփանով` Բոբիլ, Լեշի
    • Մադլեն Ջաբրաիլովա` Բոբիլիխա, նրա կինը
    • Տագիր Ռախիմով` բոյարին Բերմյատա
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկա (2007) - Լավագույն անիմացիոն ֆիլմ[2]
  • Անիմացիոն ֆիլմերի XII ռուսական բաց փառատոն (Սուզդալ, 2007) - Ժյուրիի «Լավագույն մուլտիպլիկատ» մրցանակ[3]
  • Վավերագրական, կարճամետրաժ խաղարկային և անիմացիոն ֆիլմերի XVII միջազգային կինոփառատոն (Սանկտ-Պետերբուրգ, 2007) - դիպլոմ[4]
  • Ռուսական ֆիլմերի «Պատուհան դեպի Եվրոպա» XV փառատոն (Վիբորգ, 2007) - Դիպլոմ` «Տոնի նախազգացման համար», պարգևատրվել է «Ձյունանուշիկ» ֆիլմի բեմադրող նկարիչ Մարինա Կուրչևսկայան (ռեժիսոր Մարիա Մուատ)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Екатерина Зуева. (15 августа 2007). «Кино, которое никто не увидит». Выборг. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 25-ին.
  2. «Лауреаты Национальной кинематографической премии «НИКА» за 2007 год». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. Итоги ОРФАК Суздаль-2007
  4. М/ф Снегурочка(չաշխատող հղում) на сайте Большого Фестиваля Мультфильмов
  5. Призы фестиваля «Окно в Европу».21.08.2007

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]