Ձյան ճնճղուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձյան ճնճղուկ
Ձյան ճնճղուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Ճնճղուկներ
Լատիներեն անվանում
Montifringilla nivalis
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Ձյան ճնճղուկ (լատին․՝ Montifringilla nivalis), ճնճղուկների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը՝ 17 սմ է, թևերի բացվածքը՝ 34-38 սմ, կենդանի զանգվածը՝ 25-31գ։ Ցայտուն սև, մոխրա-դարչնագույն ու սպիտակ նախշերով թռչուն է։ Թռիչքի պահին տեսանելի է արտաքին թևի թափահարող փետուրների ցայտերանգությունը՝ սպիտակ ներքին թևի համադրությամբ։ Գլուխը և մեջքը մոխրադարչնագույն են, պարանոցը՝ սև։ Պոչի կենտրոնում փետուրները և վերնապոչը սև են, եզրային փետուրները՝ սպիտակ։ Բնադրման շրջանում կտուցը հիմնականում սևավուն է։ Արուի կզակի սև հատվածն ավելի հստակ է, քան էգինը։ Հետբնադրման շրջանում արուի և էգի կզակի հատվածը թույլ է արտահայտված, կտուցը բաց գույնի է, ծայրը՝ մուգ։ Երիտասարդը նման է հետբնադրման շրջանի անհատին, սակայն ավելի միատարր դեղնադարչնագույն է։ Արտաքին թևի և պոչի կենտրոնում փետուրները դարչնավուն են։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երամային է։ Հետբնադրման շրջանում ալպյան մարգագետիններում Ձյան ճնճղուկները կազմում են կերակրվող մեծ երամներ։ Համարձակ է, մարդու հարևանությանը՝ անտարբեր։ Բնակվում է բարձրադիր լեռնալանջերում։ Սնվում է սերմերով և մանր անողնաշարավորներով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրում է մայիս-հունիսին՝ փոքր գաղութներով, հազվադեպ՝ զույգերով՝ ժայռաճեղքերում կամ խորշերում, քիվերին, քարակույտերում։ Բույնը կառուցում է խոտերից ու մազերից։ Դնում է 23 մմ տրամագծով, սպիտակ 4-5 ձու։

Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։