Ձելկովա բոխիատերև |
---|
|
|
Գիտական դասակարգում |
---|
|
Լատիներեն անվանում |
Zelkova carpinifolia
|
Հատուկ պահպանություն |
|
[{{fullurl:wikispecies:{{{wikispecies}}}|uselang=hy}} Դասակարգումը Վիքիցեղերում]
|
[{{fullurl:commons:Special:Search/{{{wikispecies}}}|uselang=hy}} Պատկերների որոնում Վիքիպահեստում]
|
|
|
Ձելկովա բոխիատերև (լատին․՝ Zelkova carpinifolia), թեղազգիներ ընտանիքի ձելկովա ցեղի բույս։
Հզոր, ճյուղատարած ծառ է՝ 25—30 մ բարձրությամբ և մինչև 2,0 մ բնի տրամագծով։ Խիտ տնկարկներում բունը ուղիղ է, սլացիկ, ճյուղերից ազատ։ Ազատության մեջ առաջացնում է ուժեղ ճյուղավորված հզոր, լայն գլանաձև սաղարթ, կլորավուն գագաթով։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը մոխրագորշավուն է։ Ընձյուղները կարմրագորշավուն են, մազմզուկապատ։ Բողբոջները երկարավուն-կոնաձև են, 2֊3 մմ երկարությամբ, կարմրագորշավուն կամ դարչնագույն։ Տերևները էլիպսաձև են կամ երկարավուն-էլիպսաձև, սրածայր, 4—8 սմ երկարությամբ և 2—4 սմ լայնությամբ, սղոցաեզր, վերևի կողմից փայլուն, մուգ կանաչ, ներքևից ավելի բաց գույնի։ Աշնանը սովորաբար գորշ կամ դեղնավուն գույն են ստանում։ Ծաղկում է ապրիլին, տերևները բացվելու հետ միաժամանակ։ Տերևաթափը դիտվում է նոյեմբերին։ Պտուղները մանր են,
կանաչավուն, անկյունավոր, հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։ Ապրում է մինչև 300 տարի։
Տարածված է Կովկասում, Իրանում, Թուրքիայում։ Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրում, աննշան քանակությամբ, բոխակարնային անտառներում, ծովի մակերևույթից 900 մ բարձրության վրա։ Պահանջկոտ բույս է։ Գերադասում է խոր, սննդանյութերով հարուստ, չափավոր խոնավ անտառային սևահողերը։ Ստվերատար է. խիստ զգայուն է ուշ գարնանային և վաղ աշնանային ցրտահարությունների նկատմամբ։ Պահանջկոտ է ոչ միայն հողի, այլ նաև օդի խոնավության նկատմամբ։ Բազմանում է սերմերով, կտրոնավորմամբ և պատվաստի միջոցով։
Պիտանի է ծառուղիների, խմբերի, մասսիվների համար, և որպես սոլիտեր։ Քանի որ առատ արմատային մացառներ է տալիս, հաջողությամբ կարելի է օգտագործել հակաէրոզիոն հողապաշտպան տնկարկներում։ Չափազանց արժեքավոր ծառատեսակ է, որը գրանցված է Հայաստանի «Կարմիր գրքում» և ենթակա է պահպանության[1]։