Ձախորդ գեղեցկուհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձախորդ գեղեցկուհին
Ժանրհեռուստանովել
Երկիր Կոլումբիա
 ԱՄՆ
Լեզուիսպաներեն
Գլխավոր
դերերում
Դաննա Գարսիա
Սերիաների քանակ140
Էկրաններին էսեպտեմբերի 16, 2013[1]-ից հունվարի 3, 2014[1]
ՀեռուստաալիքՏելեմունդո և Կարակոլ Տելեվիսիոն
Պաշտոնական կայքէջ

Ձախորդ գեղեցկուհին (իսպ.՝ Bella Calamidades), իսպաներեն հեռուստանովել։ Ցուցադրվում է 2009 թ. սեպտեմբերի 16-ից՝ ամերիկյան Տելեմունդո հեռուստաընկերության կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհաջողությունները հետապնդել են Լոլային ծնված օրվանից։ Վաղ հասակում որբանալով՝ նա ընկնում է հորաքրոջ տուն, որը նրան վերաբերվում է ծառայողի պես։ Մի քանի տարի հանդուրժելով դաժան հորաքրոջը, մի օր նա կորցնում է համբերությունը, փախչում և ապաստան է գտնում հայրենի քաղաքի գերեզմանատանը։ Չնայած, որ Լոլան գտնվում է անմխիթար և կեղտոտ վիճակում, քաղաքի ամենագեղեցիկ և հարուստ տղամարդկանցից մեկը, նրա կնքամոր՝ Լորենսայի տղան՝ Մարսելոն նկատում է նրա իրական գեղեցկությունը։ Սակայն չար և նախանձախնդիր շրջապատը չի թողնում նրանց վայելելու իրենց երջանկությունը։ Լոլան կրկին հեռանում է, սակայն վերադառնում է արդեն շատ հարուստ և գեղեցիկ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար Նկարագրություն
Դաննա Գարսիա Դոլորես Լոլա Կարերո Գլխավոր հերոսուհին։ Մարսելոյի սիրելին
Սեգունդո Սերնադաս Մարսելո Մաչադո Կարդոնա Գլխավոր հերոսը։ Լոլայի սիրելին, Լորենսայի որդին
Գուստավո Անգարիտա Աքիլես Բարասա Գլխավոր արական չարագործը։ Տերորիստ, Լոլայի պապիկը
Կատի Բարբերի Սիլվանա Բարբոսա վիուդա դէ Կարդոնա Չարագործ։ Պրիսսիլայի մայրը
Ռոսմարի Բոորքես Վիրխինիա Վիդալ Չարագործ։ Էսպերանսայի ընկերը
Տիբերիո Կրուս Ֆորտունատո Ռոման Գալեանաո Ռեխինայի որդին
Ադրիանա Կամպոս Պրիսսիլա Կարդոնա Բարբոսա Գլխավոր իգական չարագործը։ Մարսելոյի զարմիկը, սիրում է նրան
Կլաուդիա Ռոսիո Մորա Խուանա Պալոմինո Լորենսայի տան աշխատողը
Միմի Մորալես Էսպերանսա Կապուրրո Չարագործ։ Վիրխինիայի ընկեր
Էրբերտ Քինգ Էլիաս Ռոմերո Օրներոս գյուղի ոստիկանապետը
Մարիա Էլենա Դերինխ Լորենսա Մաչադո Մարսելոյի մայրը
Պեդրո Ռոդա Պաբլո Ավիլյա Գերեզմանատան պահակը, Լոլայի ընկերը
Դանիելա Տապիա Նիկոլասա Ֆրագոսո Ռեխինայի տան աշխատողը
Դիանա Քիխանո Ռեխինա Գալեանո Ռոմանի, Ռենատոյի, Ռիկարդոյի և Ռենեի մայրը
Պաբլո Ասար Ռենատո Գալեանո Ռեխինայի որդին
Սանտիագո Գոմես Ռենե Գալեանո Ռեխինայի որդին
Ջոնաթան Իսլաս Ռիկարդո Գալեանո Ռեխինայի որդին
Ռոդոլֆո Վալդես Նաչո Լորենսայի հողագործը
Ալեխանդրա Միրանդա Մարթա Կարերո Չարագործ։ Լոլայի հորաքույրը

Ցուցադրությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեռուստասերիալը ցուցադրվել է մի շարք երկրներում։ Սերիալը Հայաստանում ցուցադրվել է 2009-2010 թթ. Շանթ ՀՌԸ-ի եթերում, կրկնօրինակումը կատարվել է Լիլիթ Վարոսյանի և Արեն Վաթյանի կողմից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղախինը Մանհեթթենում
Վրեժի դեմքը
Թշվառները

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]