Ձագ (գյուղ)
Ձագ (քարտեզում նշվում է նաև Զաք), գյուղ, որը գոյություն է ունեցել պատմական Կոտայք գավառում։ Գյուղի տարածքը ներկայումս գտնվում է Աբովյան քաղաքի վարչական տարածքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արևելյան Հայաստանի Ռուսական կայսրության կազմում գտնվելու ժամանակաշրջանում, բնակավայրը տարածքային առումով գտնվել է Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառի վարչական տարածքում։ Ըստ ավանդության՝ գյուղը պատկանել է պարսիկ Սուրգանին, որը 7-րդ դարում տեղափոխվել էր Հայաստան, որտեղ, վերցնելով Դավիթ անունը, ընդունել է քրիստոնեություն։ 693 թվականին նա գազանաբար սպանվել է քրիստոնեական կրոնի համար։ 9-րդ դարի սկզբին նույն գյուղում ծնվել է ամենայն հայոց կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցին։ Ինչպես նշվում է 1865 թվականին հրատարակված «Ռուսական կայսրության աշխարհագրական-վիճակագրական բառարանում»՝ գյուղում, այդ պահին, եղել է հայկական ավերված եկեղեցի[1]։ 1908 թվականի «Կովկասյան օրացույցում» նշված է, որ «Զաք» անունը կրող գյուղում հայ բնակչության թիվը կազմում է 520[2]։
Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Զաքարիա Ա Ձագեցի (9-րդ դարի սկզիբ — 876/77 թվականներ)- Ամենայն հայոց կաթողիկոս։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ П.Семенов Дзаг // Гeогpaфичeско-cтaтиcтичecкий cлoваpь Рoccийcкой Импepии. Том II. — Санкт-Петербург, 1865. — С. 27.
- ↑ Кавказский календарь за 1908г. Гл. 5 Список населенных мест Кавказа