Հրեշտակը (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հրեշտակըից)
Հրեշտակը
դան․՝ Engelen
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ և մանկական գրականություն
Ձևպատմվածք
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Երկիր Դանիա
Բնագիր լեզուդանիերեն
Հրատարակվել էնոյեմբերի 11, 1843
 The Angel

"Հրեշտակը" (դան․՝ Engelen), Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից է մի հրեշտակի և մահացած երեխայի մասին, որը ծաղիկներ է հավաքում դրախտ տանելու համար։ Հեքիաթ՝ ևս 4 հեքիաթների հետ առաջին անգամ հրատարակվել է 1843 թվականի նոյեմբերին Ռեյցելի կողմից «Նոր հեքիաթներ» շարքում։ Այդ չորս հեքիաթներն արժանացան դանիացի քննադատների դրական արձագանքներին։ Տպագրված հրեշտակի և երեխայի պատկերները մեծ ճանաչում գտան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը սկսվում է մահացած երեխայի և նրան դեպի դրախտ ուղեկցող հրեշտակի տեսարանով։ Նրանք թափառում են ողջ աշխարհով մեկ, այցելում հանրաճանաչ վայրեր։ Իրենց ճանապարհին նրանք հավաքում են ծաղիկներ՝ դրախտի այգիներում վերատնկելու համար։ Հրեշտակը երեխային տանում է աղքատության մեջ գտնվող մի տարածք, որտեղ մահացած դաշտի շուշանն ընկած է լինում աղբի կույտի մեջ։ Հրեշտակը փրկում է ծաղկին՝ բացատրելով, որ այն մահացել է՝ ուրախացնելով հալածված տղային։ Հետագայում հրեշտակը բացահայտում է, որ ծաղիկը տղա է։

Թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հանս Քրիստիան Անդերսեն. նոր կյանք» (2005) գրքի հեղինակ Ջենս Անդերսենը բացատրում է, որ Աստված Անդերսենի ամենասիրելի ոգիներից էր և նշում է, որ Աստված «Հրեշտակը» հեքիաթում հաճելի և օգտակար ճանապարհորդակից է։ Հեղինակը գրում է. «Քիչ կերպարներ կան Անդերսենի աշխատանքներում, որոնց նա մանրամասնորեն անդրադառնում է կամ հետազոտում նրանց շատ տարբեր անկյուններից»։ Բանաստեղծը անկոտրում հավատ է ունեցել կապված ոգու՝ սահմանված ժամանակին երկրային կյանքը ավարտելու և նոր կյանքի գոյության հետ։ Անդերսենը Աստծուն համարում էր տառապանքներից փրկող և նոր հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր սխալվել կամ ձախողել են։ Աստված լավատեսական և խոստումնալից սկիզբ էր Անդերսենի համար[1]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթն ամբողջովին համարվում է Անդերսենի հայտնագործությունը, որի համար ներշնչանք է հանդիսացել նրա ընկերներ Էդվարդ և Ջետտե Քոլինսների ավագ դստեր մահը։ Երեխայի՝ որպես հրեշտակ ներկայացնելու թեման արծարծվել էր դեռևս «Մահացող երեխան» աշխատությունից հետո[2]։ Համաձայն Գուստավ Հեսթչի տվյալների՝ այս պատմությունը Անդերսենի այն երեք ստեղծագործություններից մեկն է, որի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Ջեննի Լինդը[3]։

Հրատարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

"Հրեշտակը" առաջին անգամ հրատարակվել է 1843 թվականի նոյեմբերին Կոպենհագենում։ Առաջին անգամ «պատում երեխաների համար» բնաբանը չի եղել վերնագրի մի մասը"[4]: Հրատարակված 850 գրքերը վաճառվում են մինչև դեկտեմբերի 18-ը, և նախատեսվում է տպել ևս 850-ը[4]։

"Հրեշտակը" եղել է առաջին հեքիաթը շարքում, որն ընդգրկել է «Սոխակը», «Փեսացուն և հարսնացուն» և «Անճոռնի բադիկը»։ Հեքիաթը վերահրատարակվել է 1849 թվականի դեկտեմբերին և 1862 թվականի դեկտեմբերին[2][5]։

Քննադատական պատասխան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոր հեքիաթներ» - ը Անդերսենի համար բեկումնային իրադարձություն էր, որը մինչև դրա հրապարակումը, ընդհանուր առմամբ, վատ քննադատության էր արժանացել դանիացի քննադատների կողմից հեքիաթի ժանրում նրա ձեռնարկած գործունեության համար։ Հավաքածուի վերաբերյալ ակնարկները, այնուամենայնիվ, կտրուկ էին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Andersen (Jens) 2005, pp. 330,537ff
  2. 2,0 2,1 Wullschlager 2002, p. 235
  3. Hetsch, Gustav (1930 թ․ հուլիս). «Hans Christian Andersen's Interest in Music». The Musical Quarterly. Oxford University Press. 16 (3): 322–329. doi:10.1093/mq/xvi.3.322. JSTOR 738371.
  4. 4,0 4,1 Wullschlager 2002, pp. 230–1,235
  5. The Angel

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]