Հրեշտակը (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրեշտակը
Engelen
C.A. Jensen 1836 - HC Andersen.jpg
Տեսակպատմվածք
Ժանրգրական հեքիաթ և մանկական գրականություն
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Բնագիր լեզուդանիերեն
Հրատարակություն1843
The Angel

"Հրեշտակը" (դան․՝ Engelen), Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից է մի հրեշտակի և մահացած երեխային մասին,որը ծաղիկներ է հավաքում դրախտ տանելու համար: Հեքիաթ՝ ևս 4 հեքիաթների հետ առաջին, անգամ հրատարակվել է 1843 թվականի նոյեմբերին Ռեյցելի կողմից «Նոր հեքիաթներ» շարքում: Այդ չորս հեքիաթներն արժանացան դանիացի քննադատների դրական արձագանքներին: Տպագրված հրեշտակի և երեխայի պատկերները մեծ ճանաչում գտան:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը սկսվում է մահացած երեխայի և նրան դեպի դրախտ ուղեկցող հրեշտակի տեսարանով: Նրանք թափառում են ողջ աշխարհով մենք, այցելում հանրաճանաչ վայրեր: Իրենց ճանապարհին նրանք հավաքում են ծաղիկներ՝ դրախտի այգիներում վերատնկելու համար: Հրեշտակը երեխային տանում է աղքատության մեջ գտնվող մի տարածք, որտեղ մահացած դաշտի շուշանն ընկած է լինում աղբի կույտի մեջ: Հրեշտակը փրկում է ծաղկին՝ բացատրելով, որ այն մահացել է՝ ուրախացնելով հալածված տղային: Հետագայում հրեշտակը բացահայտում է, որ ծաղիկը տղա է:

Թեմաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հանս Քրիստիան Անդերսեն.նոր կյանք» (2005) գրքի հեղինակ Ջենս Անդերսենը բացատրում է, որ Աստված Անդերսենի ամենասիրելի ոգիներից էր և նշում է, որ Աստված «Հրեշտակը» հեքիաթում հաճելի և օգտակար ճանապարհորդակից է: Հեղինակը գրում է. «Քիչ կերպարներ կան Անդերսենի աշխատանքներում, որոնց նա մանրամասնորեն անդրադառնում է կամ հետազոտում նրանց շատ տարբեր անկյուններից»: Բանաստեղծը անկոտրում հավատ է ունեցել կապված ոգու՝ սահմանված ժամանակին երկրային կյանքը ավարտելու և նոր կյանքի գոյության հետ: Անդերսենը Աստծուն համարում էր տառապանքներից փրկող և նոր հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր սխալվել կամ ձախողել են: Աստված լավատեսական և խոստումնալից սկիզբ էր Անդերսենի համար[1]:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը ամբողջովին համարվում է Անդերսենի հայտնագործությունն է, որի համար ներշնչանք է հանդիսացել նրա ընկերներ Էդվարդ և Ջետտե Քոլինսների ավագ դստեր մահը: Երեխայի՝ որպես հրեշտակ ներկայացնելու թեման արծարծվել էր դեռևս «Մահացող երեխան» աշխատությունից հետո[2]: Համաձայն Գուստավ Հեսթչի տվյալների՝ այս պատմությունը Անդերսենի այն երեք ստեղծագործություններից մեկն է, որի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Ջեննի Լինդը[3]:

Հրատարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

"Հրեշտակը" առաջին անգամ հրատարակվել է 1843 թվականի նոյեմբերին Կոպենհագենում: Առաջին անգամ «պատում երեխաների համար» բնաբանը չի եղել վերնագրի մի մասը"[4]: Հրատարակված 850 գրքերը վաճառվում են մինչև դեկտեմբերի 18-ը, և նախատեսվում է տպել ևս 850-ը[4]:

"Հրեշտակը" եղել է առաջին հեքիաթը շարքում որն ընդգրկել է «Սոխակը», «Փեսացուն և հարսնացուն» և «Անճոռնի բադիկը»: Հեքիաթը վերահրատարակվել է 1849 թվականի դեկտեմբերին և 1862-ի դեկտեմբերին[5][2]:

Քննադատական պատասխան[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նոր հեքիաթներ» - ը Անդերսենի համար բեկումնային իրադարձություն էր, որը մինչև դրա հրապարակումը, ընդհանուր առմամբ, վատ քննադատության էր արժանացել դանիացի քննադատների կողմից հեքիաթի ժանրում նրա ձեռնարկած գործունեության համար: Հավաքածուի վերաբերյալ ակնարկները, այնուամենայնիվ, կտրուկ էին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Andersen (Jens) 2005, pp. 330,537ff
  • 2,0 2,1 Wullschlager 2002, p. 235
  • Hetsch Gustav (July 1930)։ «Hans Christian Andersen's Interest in Music»։ The Musical Quarterly (Oxford University Press) 16 (3): 322–329։ JSTOR 738371։ doi:10.1093/mq/xvi.3.322 
  • 4,0 4,1 Wullschlager 2002, pp. 230–1,235
  • The Angel