Հրաչ Չիլինգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաչ Չիլինգարյան
Ծնվել էդեկտեմբերի 16, 1962(1962-12-16) (56 տարեկան)
Մասնագիտությունհայագետ, պատմաբան, աստվածաբան և սոցիոլոգ
Գործունեության ոլորտհայագիտություն

Հրաչ Կարապետի Չիլինգիրյան (Չիլինկիրյան, Չիլինկիրեան) (դեկտեմբերի 16, 1962(1962-12-16)), ամերիկացի և անգլիացի հայագետ-գիտնական, սոցիոլոգ, հայոց եկեղեցու արդի և ժամանակակից պատմության և եկեղեցաբանության, Մերձավոր Արևելքի հայկական համայնքի ժամանակակից պատմության, հայ-թուրքական հարաբերությունների և Կովկասում միջէթնիկական խնդիրների մասնագետ։ Օքսֆորդի համալասարանի արևելագիտության ամբիոնի դասախոս և գիտաշխատող։ Հասարակաբանական գիտությունների դոկտոր է, աստվածաբանության մագիստրոս և հանրային կառավարման (Public Administration) մագիստրոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչ Չիլինգիրյանը սովորել է Կոնկորդիա քոլեջում, Երուսաղեմի և Նյու Յորքի հայկական սեմինարիայում, Նյու Յորքի ռուսական ուղղափառ եկեղեցու աստվածաբանական դպրոցում, ինչպես նաև Կալիֆորնիայի և Լոնդոնի համալսարաններում։ 1991-1995 թվականներին եղել է Նյու Յորքի Սուրբ Ներսես հայկական սեմինարիայի դեկան։ Միաժամանակ, 1990-1995 թվականներին հանդիսացել է «Հայկական եկեղեցու հետազոտության և ուսումնասիրության հիմնարկի» (ACRAG) «Լուսամուտ» (Window view of the Armenian Church) ամսագրի հիմնադիր և խմբագիր։ 1997-1998 թվականներին եղել է հայկական ժամանակակից գիտական ուսումնասիրությունների և աղբյուրագիտության «Զորյանի ինստիտուտի» (Zoryan Institute for Contemporary Armenian Research and Documentation) ղեկավարը։ 2003-2012 թվականներին հանդիսացել է Քեմբրիջի համալսարանի եվրասիական հետազոտությունների կեդրոնի փոխ ղեկավար և գլխավոր գիտաշխատող, որտեղ նա դասավանդել է և զբաղվել տարբեր ակադեմիական պաշտոններով[1]։ 2012 թվականից Օքսֆորդի համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դասախոս է, որտեղ դասախոսություններ է կարդում Հայաստանի և Մերձավոր Արևելքի հայկական համայնքների, ինչպես նաև հայկական եկեղեցու ժամանակակից պատմության և եկեղեցաբանության վերաբերյալ: Գիտնականի հետաքրքրությունների հիմնական շրջանակը ներառում է՝ Մերձավոր Արևելքի և Հայաստանի ուսումնասիրություններ, ինքնության և ազգային մշակույթի հարցեր, հայրենիքի և սփյուռքի միջև հարաբերություններ, հայկական եկեղեցու այժմեական խնդիրներ, Մերձավոր Արևելքի և Եվրասիայի տարածքում միջէթնիկական հարաբերություններ[2]:

Ուսումնասիրությունների ոլորտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչ Չիլինգիրյանի գիտահետազոտական ուսումնասիրությունների ոլորտներն են[3].

  • Ժամանակակից Մերձավոր Արևելքի փոքրամասնությունների և քրիստոնեական համայնքների սոցիոլոգիա,
  • Հայկական սփյուռք,
  • Հայ-թուրքական հարաբերություններ,
  • Հայկական եկեղեցի և կրոնական ուսումնասիրություններ,
  • Միջէթնիական ընդհարումներ Կովկասում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Professor Hratch Tchilingirian»։ armeniancouncil։ Վերցված է 2017-09-30 [1]
  2. «Hratch Tchilingirian»։ профиль на сайте Оксвордского университета։ Վերցված է 2017-09-30 [2]
  3. «Hratch Tchilingirian»։ профиль на сайте Оксвордского университета։ Վերցված է 2017-09-30 [3][4]