Հրաչյա Հովակիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովակիմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրաչյա Հովակիմյան
Ծնվել էմարտի 22, 1960(1960-03-22) (64 տարեկան)
ԾննդավայրԱխալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունուրոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու

Հրաչյա Կարլենի Հովակիմյան (մարտի 22, 1960(1960-03-22), Ախալցխա, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ուրոլոգ[1]։ Ավանդական շախմատային խաղի թիմային տարբերակի՝ բիզնես շախմատի հեղինակ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականի մարտի 22-ին, Վրացական ԽՍՀ Ախալցխա քաղաքում։ 1983 թվականին ավարտել է Մոսկվայի Ի. Մ․ Սեչենովի անվան I բժշկական ինստիտուտը, այնուհետև սովորել է կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում ընդհանուր վիրաբուժության ոլորտում։

1989 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ «Ախտորոշիչ և բուժական դեղամիջոցների ինտրանոդուլյար ներկրծքային ներարկումը» թեմայով։ Երկու անգամ վերապատրաստվել է Նիդերլանդներում՝ Մաաստրիխտի համալսարանում (1990) և Ամստերդամի համալսարանում (1992)։

1989-1994 թվականներին աշխատել է Երևանի հանրապետական կլինիկական հիվանդանոցում որպես ուրոլոգ։ Հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ մի քանի տարի ղեկավարել է ուրոլոգիական բաժանմունք։ Աշխատում է Մոսկվայի թիվ 1 ախտորոշիչ կլինիկական կենտրոնում։ ԱՊՀ երկրներում (նախկին ԽՍՀՄ) նա առաջինն է եղել, որ 1992 թվականին սկսել է լապարոսկոպիկ վիրահատություններ կատարել ուրոլոգիայում։

Ուսանողական տարիներից հրապուրվել է փիլիսոփայությամբ, համակարգային հետազոտություններով, մասնավորապես՝ ընդհանուր համակարգերի տեսությամբ, սոցիոլոգիայով և հոգեբանությամբ։ Շախմատով հետաքրքրվել է 80-ականների կեսերին՝ երկու «Կ»-ի վիթխարի մրցաշարերի ժամանակ։

1992 թվականից պրոպագանդում է ավանդական շախմատային խաղի իր թիմային տարբերակը՝ բիզնես շախմատը։ Մոսկվայի և Երևանի շախմատի ֆեդերացիաների աջակցությամբ կազմակերպել և իր սցենարով անցկացրել է մի քանի մրցաշարեր։

Բժշկության վերաբերյալ 25 գիտական աշխատությունների հեղինակ է[3]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բժշկական գիտությունների թեկնածու (1989)։

Հիմնական հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Овакимян Г.К. Интранодулярная внутригрудная инфузия диагностических и лечебных препаратов. // Автореф. дисс… канд. мед. наук. Ереван, 1989, 21 с.
  • Овакимян Г.К. с соавторами. Наш первый опыт лапароскопических операций в урологии.// Вестник хирургии Армении, 1994, №1 (3), С.27-30.
  • Овакимян Г.К. Новое в интеллектуальных играх. // Ереван, газета «Эпоха», №30 (7), 1992.
  • Овакимян Г.К. Интеллектуальные игры по новой системе. // "64-Шахматное обозрение", 1997, №7, С. 41-43.
  • Овакимян Г.К. Деловые шахматы: зрелищный сценарий шахматной игры, голографическая модель психической деятельности, специальная и общеобразовательная деловая игра, модель принятия решения и выбора стратегии, метод психодиагностики и психотренинга. М., Воениздат, 2001, 128 с.
  • Овакимян Г.К. Спортивные деловые игры: деловые шахматы, го, рэндзю и другие. Сборник избранных статей. М., Филиал ФГУП "Военное издательство" МО РФ., 2007
  • Овакимян Г.К. Деловая игра на основе шахмат или Деловые шахматы. Методические рекомендации. // Российская шахматная федерация, Шахматная федерация Москвы, Российская академия образования. М., Воениздат, 2001, 32 с.
  • Овакимян Г.К. Завтрашний день шахмат// Статья на сайте Chess-news, 2012
  • Овакимян Г.К. Спортивные деловые игры и Третья революция в спорте// Газета «Ноев Ковчег», №03 (150), март 2010
  • Другие работы о шахматах

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Овакимян Грачя Карленович, уролог - 5 отзывов | Москва - ПроДокторов». prodoctorov.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
  2. ДЕЛОВЫЕ ШАХМАТЫ․ Автор: Грачя Овакимян
  3. «Овакимян Грачя Карленович — Энциклопедия фонда «Хайазг»». ru.hayazg.info. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.