Հրաշքների գավիթ
Հրաշքների գավիթ (ֆր.՝ La Cour des Miracles), միջին դարերում Փարիզի մի քանի թաղամասերի անվանումը, որտեղ ապրում էին աղքատներ, թափառաշրջիկներ, մարմնավաճառներ, կարգալույծ վանականներ և բանաստեղծներ:
Հիմնականում ֆիզիկապես առողջ մարդիկ լինելով` մուրացկանները հանդես էին գալիս որպես հիվանդ ու հաշմանդամ և ողորմություն խնդրում: Գիշերը, երբ նրանք վերադառնում էին իրենց թաղամաս, հաշմանդամությունը հրաշքով անհետանում էր, որտեղից էլ, հավանաբար տրվել է հրաշքների գավթի անվանումը:
Հրաշքների գավիթները հիմնականում լցվում էին աղքատության հաշվին` մարզերից աշխատանք որոնելու եկածներով: Գավիթները վտանգավոր վայրեր էին համարվում. անծանոթներին այդ թաղամասերում մահ էր սպասվում: Նույնսիկ պահնորդները չէին համարձակվում այդ թաղամասեր մտնել: Երբ 1667 թվականին Լյուդովիկոս XIV-ը ստեղծեց փարիզյան ոստիկանությունը, ոստիկանապետ Լա Ռենիի առաջին խնդիրներից մեկը «հրաշքների գավիթների» տարաբնակեցումն էր: Միայն 18-րդ դարում դրանք վերջնականապես վերացան իշխանությունների կողմից:
Վայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրաշքների գավիթներ եղել են համարյա բոլոր խոշոր քաղաքներում: Փարիզում դրանք տասներկուսն էին.
— 63, du Bac փողոց;
— Բրիսել (Brissel) պալատ` Моrue de la Mortellerie փողոցի վրա (այժմյան du Temple փողոցի մի մասը);
— de la Jussienne պալատ` նույնանուն փողոցի վրա;
— de Reuilly փողոցի վրա;
— des Tournelles փողոցի վրա;
— de l’Echelle փողոցի վրա;
— Սեն-Դյոնի (Saint-Denis) դարպասների մոտ երկու պալատ` la butte aux Gravois բլրի վրա;
— ամենամեծ հրաշքների գավիթը` Ալբիի կալվածք (Fief d’Alby)` du Caire և Réaumur փողոցների միջև, այսօր այն Փարիզի 2-րդ շրջանն է` Լյո Սանտե (Le Sentier) թաղամասը:
Վերջինը ամենահայտնին էր, այնտեղ են ստեղծագործել Վիկտոր Հյուգոն և Անրի Սովալը: Գողերն ու աղքատները նույնիսկ իրենց համար թագավոր էին ընտրում, այսպես կոչված «Գլխավոր աղքատ[1]» կամ «Տյուների թագավոր[2]»: Վայրն այնքան վտանգավոր էր, որ նույնիսկ թագավորական զինվորները չէին համարձակվում այնտեղ մտնել:
1630 թվականին Լյուդովիկոս XIII-ի օրոք, երբ փորձել էին շարունակել նոր փողոցը, որը կհատեր Հրաշքների գավիթը, կառուցողներին սպանեցին` աշխատանքը դեռ չվերջացրած:
Հրաշքների գավիթը գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
Փարիզի 2-րդ շրջանում գտնվող ամենահայտնի և վտանգավոր Հրաշքների գավթի նկարագրությունը տվել է Վիկտոր Հյուգոն իր «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպում (1831): Նկարագրվում է նաև Անն և Սերժ Գոլոն զույգի «Անժելիկա» վեպի մասերից մեկում (1956) և Ժյուլետտա Բենցոնիի «Կատրին» վեպի առաջին մասում (1964):
Ալեքսանդր Կարպենկոն Կիր Սապգիրի "Հրաշքների գավիթ" գրքի մասին