Հրանտ Մարանջյան
Հրանտ Բաբկենի Մարանջյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1939 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 14, 2020[1] (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Հրանտ Բաբկենի Մարանջյան (հոկտեմբերի 12, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 14, 2020[1], Երևան, Հայաստան), մաթեմատիկոս։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1999), պրոֆեսոր (2003), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ՝ 2010 թվականից)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1963-1965 թվականներին աշխատել է ԵՊԻ-ում, 1965 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնում (1993 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկագիտության և ավտոմատացման ինստիտուտ), 1986 թվականից՝ գիտական գծով փոխտնօրեն, միաժամանակ՝ 1969-1971 թվականներին դասավանդել է ԵՊԻ-ում, 1971 թվականից՝ ԵՊՀ-ում։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի (ՀՄ) անդամ
- Համակարգչային մեքենաների ընկերակցության (Association for Computing Machinery) մասնագիտական անդամ, 2001
- Ամերիկյան մաթեմատիկների հասարակության (American Mathematical Society) աֆիլյանտ անդամ, 2005
- Հայաստանի մաթեմատիկական ընկերության անդամ, 1993
- Էլեկտրոնային և էլեկտրոնիկական ճարտարագետների միության անդամ, 2002
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքները վերաբերում են հավանականային ինքնաշխատ սարքերին, ալգորիթմների տեսությանը, անլուծելիության աստիճաններին, Կոլմոգորովի և ծավալային բարդություններին, Ընդհանուր տեսքի ռեկուրսիվ հավասարումներին, ծրագրերի ավտոմատ սինթեզին և օպտիմիզացմանը։ Հատկապես առանձնանում են Կոլմոգորովի բարդության տեսությանը վերաբերող աշխատանքները։ Այդ աշխատանքները կարևորագույններից են վերոհիշյալ ոլորտում։ Դիտարկվել են մինիմալ ինդեքսները լրիվ և նախալրիվ համարակալություններում և այդպիսի ինդեքսների բազմությունների հատկությունները։ Մասնավորապես, լուծված է Ա. Մեյերի հայտնի խնդիրը մինիմալ ինդեքսների (գլխավոր համարակալություններում) բազմությունների m-աստիճանների մասին, ինչպես նաև այդ խնդրի ընդհանրացումը մի շարք այլ հանգեցումների վերաբերյալ։ Ապացուցված է այնպիսի գլխավոր համարակալությունների գոյությունը, որոնց մինիմալ համարների բազմությունները մի շարք հանգեցումների վերաբերյալ լրիվ են։
Հ. Մարանջյանը առաջինն է, ով հետազոտել է ընդհանուր տեսքի էքստենսիոնալ ռեկուրսիվ հավասարումները։ Գտնվել է ընդհանուր տեսքի էքստենսիոնալ ռեկուրսիվ հավասարումների լուծումների գոյության անհրաժեշտ և բավարար պայմանը։ Ընդհանուր տեսքի ինտենսիոնալ ռեկուրսիվ հավասարումները հետազոտելիս, ստացվել է նմանատիպ արդյունք։
Հեղինակ է ավելի քան 50 գիտական հոդվածների և 9 միջազգային արտոնագրերի։ Հեղինակ է ալգորիթմների տեսության բուհական ոսումնական ձեռնարկի և համահեղինակ՝ 3 բուհական ուսումնական ձեռնարկի։ Հեղինակ է 5 գրքի (այդ թվում՝ Դանիայում տպագրված գրքի[2]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Г.Б. Маранджян, О некоторϼх свойствах асимптотически оптимальных рекурсивнϼх функций, Математика, Известия АН Армянской ССР, т. 4, No. 1, с. 3-22, 1969.
- Г.Б. Маранджян, Иерархии рекурсивных функций и асимптотическая оптимальность, Доклады АН Армянской ССР, XLVIII (4), с. 193-197, 1969.
- Г.Б. Маранджян, О строго эффективной иммунности стержней аддитивно оптимальных рекурсивных функций, Математика, Известия Академии Наук Армянской ССР, VII(6), с.391-398, 1972.
- Г.Б. Маранджян, Об алгоритмах минимальной сложности, Доклады Академии Наук СССР, т. 213, вып. 4, с. 787-789, 1973.
- Г.Б. Маранджян, О сложности представлений натуральных чисел с помощью рекурсивных функций, Исследования по теории алгорифмов и математической логике, Вычислительный Центр Академии Наук СССР, с. 42-96, 1973.
- Г.Б. Маранджян, C-степени минимальных индексов алгоритмов, Математика, Известия Академии Наук Армянской ССР, XII (2), с. 130-137, 1977.
- H.B. Marandjian, On the sets of minimal indices of portal recursive functions, Mathematical Foundations of Computer Science, pp. 372–374, Springer-Verlag, Berlin, Heidelberg, 1979.
- H.B. Marandjian, Minimal Indices in Precomplete Numberings, MTA SZTAKI Tanulmányok, vol. 202, pp. 99–106, MTA SZTAKI, Budapest, 1987.
- H.B. Marandjian, General Form Recursive Equations I, in: Computer Science Logic. Selected Papers, Lecture Notes in Computer Science, vol. 933 , pp. 501–511, Springer, Berlin, Heidelberg, 1995.
- H.B. Marandjian, On General Form Intensional Recursive Equations II, Proc. Int. Conf on Computer Science and Information Technologies, pp. 29–31, 1997.
- H.B. Marandjian, Fixed Points and General Form Recursive Equations, Fixed Points in Computer Science. Paris, P-12, 2000.
- H.B. Marandjian, General Form Recursive Equations and Recursive Term Unification, Fixed Points in Computer Science. Paris, P-12, 2001.
- H.B. Marandjian, On Computable Solutions to Functional Equations. Computer Science and Information Technologies, pp. 20–22, 2011.
- H.B. Marandjian, Selected Topics in Recursive Function Theory in Computer Science, DTH, Lyngby, 1990, 92 pages.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.sci.am/membersview.php?id=475&langid=2
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
|