Հրանտ Հակոբյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Հրանտ Հակոբյան (այլ կիրառումներ)
Picto infobox artiste.png
Հրանտ Հակոբյան
Ծնվել է 1915
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Վախճանվել է 1989
Ազգություն հայ
Կրթություն Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ

Հրանտ Ստեփանի Հակոբյան (1915, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1989), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիան։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցելուց հետո մինչև 1945 թվականն աշխատել է որպես նկարիչ Անդրկովկասի զինվորակական շտաբում։ 1945-1952 թթ. աշխատել է Թբիլիսիի Պատանի հանդիսատեսի և Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան թատրոններում որպես դեկորատոր, որտեղ ձևավորել է «Բոռը», «Աղջիկները»։ 1952 թվականին տեղափոխվել է Երևան։ 1953 թվականից մասնակցել է ցուցահանդեսների[1]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր գործերից են՝

  • «Ձորագետի կիրճը»
  • «Հերհեր»
  • «Կուրթանի ձորը»
  • «Այրիվանք»
  • «Ժայռերը Սևանում»
  • «Պուշկինյան լեռնանցք»
  • «Արագածն Այղր լճից»
  • «Լոռի»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.:
  2. Հրանտ Հակոբյանի աշխատանքներից ՀԱՊ-ում