Հրանտ Թերլեմեզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերլեմեզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրանտ Թերլեմեզյան
Ծնվել էսեպտեմբերի 8, 1955(1955-09-08)[1] (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1996)
Մասնագիտությունգյուղատնտես

Հրանտ Լևոնի Թերլեմեզյան (սեպտեմբերի 8, 1955(1955-09-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գյուղատնտես։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1996):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանտ Թերլեմեզյանը ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 8-ին, Երևան քաղաքում։ 1979 թվականին ավարտել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտը։ Աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտում։ 1996 թվականին եղել է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, 1996-1998 թվականներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Բույսերի պաշտպանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1998 թվականին՝ Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոնի փոխտնօրեն։ 1997 թվականից դասախոսում է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում[2]։

Մշակել է բազմամյա տնկարկների և խաղողի այգիների վնասակար օրգանիզմների դեմ պայքարի նոր՝ շրջակա միջավայրի համար անվտանգ տեխնոլոգիաներ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ օգտագործվող ժամանակակից քիմիական միջոցները, Երևան, 1998 (համահեղինակ)։
  • Ռաունդապի օգտագործումը մոլախոտերի դեմ։ Հրահանգ, Երևան, Նահապետ, 2017 (համահեղինակ)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9022
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. Ահարոնյան, Արկադի Գևորգի; Թերլեմեզյան Հրանտ Լևոնի (2017). Ռաունդապի օգտագործումը մոլախոտերի դեմ։ Հրահանգ. Երևան։: Նահապետ. ISBN 978-9939-856-38-4.