Հրայր Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հրայր Ստեփանյան
Ծնվել էմարտի 10, 1968(1968-03-10)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 27, 1992(1992-09-27) (24 տարեկան)

Հրայր Ռաֆիկի Ստեփանյան (1968 մարտի 10, Ստեփանակերտ - 1992 սեպտեմբերի 27, Քարագլուխ), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1968 թվականի մարտի 10-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 5 միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը, իսկ թիվ 21 միջնակարգ պրոֆտեխուսումնարանում ստացել է խառատի մասնագիտություն և միջնակարգ կրթություն[1]։

Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Թբիլիսի և Բաքու քաղաքներում։ 1989 թ թվականին զորացրվելուց հետո կամավորագրվել է պաշտպանական ջոկատներից մեկում։ Եղել է ՀՄՄ-2 զրահամեքենայի մեխանիկ վարորդ։ Մասնակցել է Կրկժանի, Շուշիի, Քյոսալարի, Ջանհասանի, Ջամիլուի, Նախիջևանիկի, Դահրազի, Քարագլխի համար մղված մարտերին[1]։

Զոհվել է 1992 թվականին սեպտեմբերի 27-ին, Քարագլուխ գյուղի պաշտպանության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» և «Շուշիի ազատագրման համար» մեդալներով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]