Հրայր Աբրահամյան
Հրայր Սուրենի Աբրահամյան | |
---|---|
![]() | |
մարտի 22, 1970 - հուլիսի 24, 2005 (35 տարեկան) | |
Ծննդավայր | ![]() |
Մահվան վայր | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ | ![]() |
Հրայր Աբրահամյան (մարտի 22, 1970, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԽՍՀՄ - հուլիսի 24, 2005, Ստեփանակերտ, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրայր Աբրահամյանը ծնվել է 1970 թ. մարտի 22-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 5 միջնակարգ դպրոցը։ 1988-90 թթ. ծառայել է Խորհրդային բանակում. վեց ամիս Սամարղանդ քաղաքում ծառայելուց հետո տեղափոխվել է Բելոգորսկ քաղաքը, որտեղ ծառայել է հատուկ նշանակության զորամասում։
Զորացրվելուց անմիջապես հետո անդամագրվել է ինքնապաշտպանական ջոկատին, իսկ ԼՂՀ կանոնավոր բանակի կազմավորումից հետո նշանակվել է ԿՊՇ-ի հրամանատարի տեղակալ։ Մասնակցել է բազմաթիվ մարտական գործողությունների։ Չորս անգամ վիրավորվել է։ Երրորդ անգամ վիրավորվել է սրտից, ծանր և տևական վիրահատությունից հետո դժվարությամբ ապաքինվել և նորից մարտի է ելել։ Այնուհետև Գյուլիջայի ազատագրման ժամանակ ծանր վիրավորվել է գլխից, Երևան քաղաքում վիրահատվել և երկարատև բուժումներ է ստացել։ Ուներ մայորի զինվորական կոչում։
1995 թ. ԼՂՀ ՊԲ-ի հետախուզության բաժնի պետ էր։ 1996 թ. առողջական խնդիրների պատճառով թողել է զինվորական ծառայությունը։ 1997 թ. օգոստոսից եղել է «Վիտա» ՍՊԸ-ի նախագահը։
Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Շուշիի ազատագրման համար» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներով։ Մահացել է 2005 թ. հուլիսի 24-ի Ստեփանակերտում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հրայր Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)