Հրաման՝ կրակ չբացել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաման՝ կրակ չբացել
ռուս.՝ Приказ: огонь не открывать
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
Թվական1981
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուրի Իվանչուկ
ԴերակատարներՎլադլեն Բիրյուկով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն87 րոպե

«Հրաման՝ կրակ չբացել» (ռուս.՝ «Приказ: огонь не открывать»), Յուրի Իվանչուկի և Վալերի Իսակովի խորհրդային գեղարվեստական ֆիլմը[1], որը նկարահանվել է 1981 թվականին։ Երկերգության առաջին մասն է, որի շարունակությունն է «Հրաման՝ անցնել սահմանը» ֆիլմը։ Ֆիլմի վերջում հնչում է Վալենտինա Տոլկունովայի (ֆիլմում կատարում է Ժաննա Ռոժդեստվենսկայան) կատարմամբ հայտնի դարձած Մարկ Մինկովի երգը Իգոր Շաֆերանի «Если б не было войны» (հայ․՝ «Եթե պատերազմը չլիներ») բանաստեղծության հիման վրա[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականի օգոստոս։ Արևմուտքում կատաղի մարտեր են ընթանում, իսկ կապիտան Տիխոնովի (Վլադլեն Բիրյուկովի) հրամանատարությամբ նոր ձևավորված գումարտակը գնացքով ուղևորվում է դեպի նպատակակետ՝ դեպի Մանջուրիայի հետ սահման։ Սկզբում գումարտակի մարտիկներն իրենց խնդիրը բարդ չեն համարում և երազում են գնալ արևմուտք, որտեղ իրական մարտեր են ընթանում։ Սակայն շուտով պարզվում է, որ Ճապոնիայի հետ սահմանին էլ հանգիստ չէ։

Ֆիլմի իրադարձություններն ավարտվում են 1945 թվականի մայիսին, երբ Գերմանիան կապիտուլացիայի է ենթարկվում, բայց մնում է պատերազմի միակ հրահրողը՝ ճապոնական միլիտարիզմը։

Որպես ճապոնական տանկեր օգտագործվել են բուտաֆորյան աշտարակներով հանդերձված ՄՏ-ԼԲ խորհրդային բազմանպատակային զրահամեքենաները, որոնք սպառազինության մեջ ընդունվել են 1964 թվականին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Վլադլեն Բիրյուկով Պավել Տիխոնով Պավել Տիխոնով գումարտակի հրամանատար, կապիտան
Նատալյա Եգորովա Եկատերինա Իվանովնա Բելյաևա Եկատերինա Իվանովնա Բելյաևա ռազմական բժիշկ
Նիկոլայ Իվանով Ֆիլիպ Անդրեևիչ Եգորով Ֆիլիպ Անդրեևիչ Եգորով
Ալեքսանդր Պոտապով Տերենտի Շլյոնկին Տերենտի Շլյոնկին սերժանտ
Ալեքսանդր Սիլին Եֆիմ Իվանովիչ Դեմիդկով Եֆիմ Իվանովիչ Դեմիդկով կարմիրբանակային
Եվգենի Գերասիմով Սոլովեյ Սոլովեյ սերժանտ
Վիկտոր Նեզնանով Վեդերնիկով Վեդերնիկով ավագ լեյտենանտ
Էռնստ Ռոմանով Բուտկին Բուտկին քաղղեկ
Նիկոլայ Գրինկո Ռազին Ռազին
Սերգեյ Սազոնտև Տարասենկո Տարասենկո
Ռաջաբ Ադաշև Կուկենբաև Կուկենբաև
Ս. Գոլովաչյով Սիմոչկին Սիմոչկին կարմիրբանակային
Վադիմ Զախարչենկո Ալեքսեև Ալեքսեև
Իգոր Պուշկարյով Սերյոժկին Սերյոժկին
Ալեքսեյ Սաֆոնով Սերգաչյով Սերգաչյով ավագ լեյտենանտ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Գեորգի Մարկով, Էդուարդ Շիմ
  • Ռեժիսորներ՝ Յուրի Իվանչուկ, Վալերի Իսակով
  • Օպերատոր՝ Վալերի Գինզբուրգ
  • Բեմադրող նկարիչ՝ Եվգենի Գալեյ
  • Կոմպոզիտոր՝ Մարկ Մինկով[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]