Հրաձգություն Այլա-Վիսթում (2014)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրաձգություն Այլա-Վիսթում
Տեսակspree killing?, հարձակում սառը զենքով, drive-by shooting? և տրանսպորտի օգտագործում ահաբեկչության նպատակով
Երկիր ԱՄՆ
Գրոհի վայրՍանտա Բարբարա շրջան
ՏեղադրանքIsla Vista?
Տարեթիվմայիսի 23, 2014-մայիսի 23, 2014 մայիսի 23, 2014
Զենքդանակ, Glock 34, SIG Sauer P226? և BMW 328i Coupé?
Զոհվածներ7 մարդ[1]
Վիրավորներ14
Ահաբեկիչների քանակ1
 2014 Isla Vista killings Վիքիպահեստում

Հրաձգություն Այլա-Վիսթում, տեղի է ունեցել 2014 թվականի մայիսի 23-ին, Կալիֆոռնիայի (ԱՄՆ) Սանտա-Բարբարա քաղաքի մոտ։

Հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մայիսի 23-ի ուշ երեկոյան, 21:17-ից 21:33 ընկած ժամանակահատվածում, անծանոթ մեկը, հաստատված արագությունը գերազանցող BMW 328i Coupé մեքենայի պատուհաններից կիսաավտոմատ[2] ատրճանակով կրակել է անցորդների ուղղությամբ։ Այն անցել է Սանտա Բարբարա քաղաքի մոտակայքում գտնվող Այլա-Բաստայի Կալիֆոռնիայի[3] համալսարանի մի քանի շրջաններով, որոնց[4] բնակիչների երկու քառորդ մասը կազմել են ուսանողները[5][6][7]։

Մինչ այդ, սպանությունները սկսվել էին հարձակվողի՝ Սևիլյի ճանապարհի վրա գտնվող բնակարանում, որտեղ դանակահարվել են երեք տղամարդ[8][9][10]։

Այնուհետև նա սկսել է կրակել «Alpha Phi» կանանց հասարակության տան մոտակայքում, որը գտնվում էր Կալիֆորնիայի համալսարանի կամպուսի մոտ։ Այնտեղ սպանվել են «Delta Delta Delta» ընկերակցության երկու անդամ, իսկ երրորդը վիրավորվել է մայթով քայլելիս[11][12][13][14]։ Մինչ այդ հանցագործը մոտեցել է դռանը և թակել, բայց ոչ ոք չի պատասխանել։ Այնուհետև նա նորից սկսել է կրակել՝ վիրավորելով մեկ տղամարդու, իսկ մյուսին պատճառելով մակերեսային վիրավորում[15][16]։

Այնուհետև նա երկու թաղամաս անել է դեպի «Deli Mart» Փարդալ ճանապարհի վրա, որտեղ դուրս է եկել մեքենայիվց և կրաել ուսանողի վրա։ Այնուհետև նրան նկատել են պարեկային ծառայության չորս աշխատակիցներ, սակայն նրա մոտ ատրճանակ չեն հայտնաբերել[15][17][18]։ Այնուհետև նա քշել է դեպի «The Loop», որտեղ կրակել է մայթի վրա գտնվող երկու հետիոտների վրա, սակայն վրիպել է, և ուղևորվել դեպի[15]«Del Playa Drive», որտեղ ատրճանակը ուղղել է կնոջ վրա, բայց չի կրակել։ Նա ուղևորվել է դեպի «Del Playa Drive» շրջանի արևմուտք, շարունակելով կրակել, վնասելով մի քանի հետիոտների, 7-Eleven մինի-մարկետում ոտքից վիրավորել մեկ հոգու, իր մեքենայով հարվածել հեծանվորդուհուն և սքեյթբորդիստին[19][20][21][22][23]։

Հանցագործը կրակել է մոտավորապես քսան վայրում, այդ թվում I.V. Deli Mart-ում, որտեղ մահացու վիրավորել է մեկ մարդու, և 7-Eleven խանութում, որտեղ ոտքից վիրավերել է մեկ կնոջ։ Շրջանը շրջափակվել է ոստիկաններով, տեղացի ինքնակառավարման մարմիններտ տագնապ են հայտարարել և խնդրել բնակիչներին չլքել իրենց տները։ [24][25][26][27][28]: Ոստիկանական բաժանմունքի մամուլի քարտուղար Քելլին Գուվին ասել է.

Մենք չենք կարող հաստատել, որ հիմա փողոցում գտնվելն անվտանգ է։ Եթե դուք գտնվում եք Այլա-Վիստում, խնդրում եմ, մնացեք ձեր տներում, և հնարավորության դեպքում հետ մնացեք այստեղ գալուց[29]։

Ոստիկանությունը 911 ահազանգ է ստացել տեղական ժամանակով 21:27-ի սահմաններում, իսկ մի քանի րոպե անց՝ ժամը 21:33-ին, կրակոցներ են սկսվել ոստիկանների և ենթադրյալ զինված անձի միջև[2][30]։ Նրան հաջողվել է փախչել հետապնդումից՝ միաժամանակ վիրավորելով մի հեծանվորդի, մեքենայով անցնել եկեղեցու մոտով, որտեղ պատարագ էր տեղի ունենում, և վիրավորել չորս հետիոտնի, սակայն ոստիկանների հետ երկրորդ փոխհրաձգության ժամանակ նրա մեքենան բախվել է կայանված մեքենայի[15][27]։ Կասկածյալին մեքենայում գտել են մահացած՝ հրազենային վնասվածքով, սակայն պարզ չէ՝ արդյոք նա է կրակել ինքն իրեն[9][18][31]։ Ավելի ուշ հայտարարվել է, որ նա ինքնասպան է եղել[32][33]։

Զոհվածներ և վիրավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոթ մարդ զոհվել է, այդ թվում՝ հենց ինքը՝ կրակողը[34]. ըստ նախնական տեղեկությունների՝ յոթը վիրավորվել են և հոսպիտալացվել[35]։

Հարձակվողի բնակարանում երեք տղամարդ դանակահարվել են։ Զոհերը եղել են 20-ամյա Չեն Յուան «Ջեյմս» Հոնգը; Ջորջ Չենը՝ 19 տարեկան և Վեյհան «Դեյվիդ» Վանը՝ 20 տարեկան։ Հոնգը և Չենը հարձակվողի սենյակակիցներն էին, և ոստիկանությունը հետաքննել է՝ արդյոք Վանգը նրա սենյակակիցն էր, թե սպանության գիշերը այցելել էր բնակարան։ Երեքն էլ Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողներ էին[9][36][37][38][39][40][41][15]։

22-ամյա Քեթրին Կուպերը և 19-ամյա Վերոնիկա Վայսը, ԱՄՆ-ի համալսարանի ուսանողներ, սպանվել են հոգևորական տանը. Ավելի ուշ 20-ամյա Քրիստոֆեր Միքայել-Մարտինեզը գնդակահարվել է, և ևս մեկ ուսանող սպանվել Deli Mart խանութի մոտ։ Տասներեք մարդ վիրավորվել է, որոնցից ութը հրազենային վնասվածքներով, չորսը՝ ավտոմեքենայի հարվածի բութ վնասվածքներով։ Տասներեքերորդ վնասվածքի ծագումն անորոշ է[42]։ Տուժածներից 11-ը տեղափոխվել են Սանտա Բարբարայի հիվանդանոց, երկուսի վիճակը գնահատվել է ծանր, հինգը՝ միջին ծանրություն, իսկ մնացած չորսին բուժօգնություն է ցուցաբերվել և դուրս են գրվել[43][44]։

Ռիչարդ Մարտինեսը, ում որդին՝ Քրիստոֆերը, դարձել է կրակոցների զոհ, լրագրողների հետ կիսվել է իր ցավով. «Ե՞րբ կավարտվի այս խելագարությունը... Շատերն արդեն մահացել են։ Մենք պետք է ինքներս մեզ ասենք. «Ուրիշ ոչ ոք չպետք է մեռնի»»։

Հարձակվողի ինքնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրակողը ճանաչվել է որպես 22-ամյա Էլիոթ Ռոջեր (1991 թվական մայիսի 24 - 2014 թվական մայիսի 23[26][45]), ծնված Լոնդոնում՝ «Քաղցած խաղերի» ռեժիսորի օգնական Պիտեր Ռոջերի և մալազիացի Լի Չինի ընտանիքում[46]։ Հինգ տարեկանում ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նրան մեծացրել է խորթ մայրը՝ դերասանուհի Սումայա Ակաբունին[5][45]։ Նրա պապը հայտնի լուսանկարիչ Ջորջ Ռոջերն էր[26][47]։ Ռոջերսի փաստաբան Ալան Շիֆմանը ասել է, որ իր պաշտպանյալները կարծում են, որ «այդ հարձակվող հենց իրենց երեխան է»[48]։ Ըստ նրա ծնողների՝ Էլիոթ Ռոջերը տառապում էր Ասպերգերի համախտանիշով (բայց պաշտոնապես ախտորոշված չէր), որը խիստ խաթարել է սոցիալական փոխազդեցության նրա կարողությունը, և այցելել է հոգեբույժի։ Ռոջերը Սանտա Բարբարա քաղաքի քոլեջի ուսանող էր[44], որտեղ, իբր, ենթարկվել էր բռնության և դժվարությամբ էր ընկերներ ձեռք բերել։ Ռոջերսի ընտանիքը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ հենց իրենց երեխան է հրապարակել տեսանյութը[49][49]։

Հրաձգությունից մեկ օր առաջ YouTube-ի իր էջում հրապարակված տեսանյութում, որը վերնագրված էր «Էլիոթ Ռոջերի վրեժը», նա Բողոքել է, որ աղջիկներն իրեն ուշադրություն չեն դարձնում, և որ 22 տարեկանում նա դեռ կույս է[3], ինչի պատճառով խոստացել է, որ կկազմակերպի հատուցման օր և վրեժխնդիր լինել կանանցից իր տառապանքների համար՝ նկարագրելով գալիք հարձակման մանրամասները և ուրվագծելով նրանց շարժառիթներն ու ծրագրերը[31]։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ «սա իմ վերջին տեսանյութն է։ Վաղը հատուցման օրն է. այն օրը, երբ ես վրեժ կլուծեմ մարդկությունից՝ նշելով, որ «կսպանի ցանկացած մարդու», ում հանդիպի փողոցում[50]։ Վարչաշրջանի շերիֆ Բիլ Բրաունը հաստատել է, որ ենթադրյալ կրակողը «խելագար» է, և այս տեսանյութը «կապ ունի իրողության հետ»[51]:

Մենք ստացել ենք, և հիմա ուսումնասիրում ենք տեսանյութը, որը ցույց է տալիս որ դա դիտավորյալ զանգվածային սպանություն է եղել[44]։

Ռոջերը նաև Facebook-ի հաշիվ ուներ, որը մենակություն և մերժում արտահայտող հաղորդագրություններ էր պարունակում։ Բացի այդ, Ռոջերը առցանց ֆորումներում հայտարարել է, որ դեմ է ռասայական ժամադրությանը՝ մի քանի ռասիստական գրառումներ կատարելով սևամորթների, հնդիկների և ասիացիների վերաբերյալ։ Իր 138 էջանոց մանիֆեստում, որը վերնագրված է «Իմ ոլորված աշխարհը», Էլիոթը նաև բացահայտել է իր ծրագրերից մի քանիսը.

Հատուցման նախորդ օրը ես կսկսեմ իմ վրեժի առաջին փուլը՝ լուռ կսպանեմ այնքան մարդու, որքան կկարողանամ Այլա-Վիստայի շրջակայքում, իրենց՝ ստի տարբեր ձևերով գայթակղելով դեպի իմ տուն[52]։

2013 թվականի ամռանը նա պնդել է, որ իրեն ծեծի են ենթարկել մի քանի հոգի, սակայն քննիչները ենթադրել են, որ նա առաջինն է ագրեսիա ցուցաբերել։ Երկրորդ դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարին, երբ նա իր սենյակակցին մեղադրել է գողության մեջ և իրականացրել է քաղաքացու ձերբակալություն[10][53]։ Հարևանն ավելի ուշ ձերբակալվել է և հանձնվել դատարանին։ Կրակոցներից մեկ շաբաթ առաջ Ռոջերի ծնողները հայտնել են նրա վարքագծի մասին ոստիկանությանը, սակայն ոստիկանները, ովքեր հարցազրույց են վերցրել Էլիոթից, նկարագրել են նրան որպես քաղաքավարի և բարի մարդ[26]։

Սանտա Բարբարայի շերիֆ Բիլ Բրաունը հաստատել է, որ կրակողը Էլիոթ Ռոջերն է և կասկածվում է, որ իր բնակարանում դանակահարել է երեք մարդու՝ նախքան հրաձգությունն իրականացնելը։ Նրա մեքենայում հայտնաբերվել է երեք կիսաավտոմատ ատրճանակ, մեկ Glock 34 Long Slide և երկու SIG Sauer P226 և 400 չօգտագործված փամփուշտ։ Երեք հրացաններն էլ օրինական ճանապարհով են ձեռք բերվել երեք տարբեր քաղաքներում[9][9][9][10][10][21][23][44][54][55][56]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.cbsnews.com/news/thwarted-in-his-plan-california-gunman-improvised/
  2. 2,0 2,1 «7 dead in California shooting rampage called 'premeditated mass murder'»
  3. 3,0 3,1 «BBC News - California drive-by gunman kills six in Santa Barbara». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  4. «"Mass Murder" Rampage Near UC Santa Barbara | NBC Southern California». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
  5. 5,0 5,1 «California drive-by shooting: 'Son of Hunger Games assistant director' Elliot Rodger suspected of killing six - Telegraph». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  6. «Уличный стрелок убил 6 прохожих в районе Санта-Барбары | euronews, мир». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  7. Стрельба в Калифорнии: семеро погибших — BBC Russian — Лента новостей
  8. Timeline: A killer’s rampage through California college town — CNN.com
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Police identify Calif. shooting suspect as Elliot Rodger
  10. 10,0 10,1 10,2 10,3 Sheriff: Calif. Gunman Killed 3 People at Home — ABC News
  11. «Santa Barbara Killer's Friend: 'I Think He's a Really Lonely Guy' — Yahoo». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 21-ին.
  12. Suspect in California rampage blamed aloof women — Yahoo News
  13. Rampage in college town began with stabbings — CNN.com
  14. Video Rant, Then Deadly Rampage in California Town — The New York Times
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Elliot Rodger: Thwarted in his plan, California gunman improvised — CBS News
  16. Isla Vista shooting witness: «I looked into his eyes» — CBS News
  17. «Video Rant, Then Deadly Rampage in California Town - The New York Times». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
  18. 18,0 18,1 Denied again by people he hated, gunman improvised — Yahoo News
  19. «Sheriff: Calif. gunman killed 3 people at home - Yahoo News». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
  20. Witness: Gunman Fired Into Deli Crowd in Drive-By Rampage | NBC Southern California
  21. 21,0 21,1 Santa Barbara Killer Began By Stabbing 3 in His Home — ABC News
  22. «Seven Dead, Several Hospitalized in Isla Vista Shootings | News — KEYT». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  23. 23,0 23,1 Santa Barbara killer Elliot Rodger, son of 'Hunger Games' assistant director, vowed to 'slaughter' women who rejected him — NY Daily News
  24. Calif. shooting suspect feared police would discover his plan weeks before rampage | Fox News
  25. Jonathan Lloyd; Jane Yamamoto (2014 թ․ մայիսի 24). «Witness: Gunman Fired Into Deli Crowd in Drive-By Rampage». KNBC. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  26. 26,0 26,1 26,2 26,3 «Santa Barbara Shooting Suspect Vowed 'Retribution' in Video»
  27. 27,0 27,1 ««Seven Dead, Several Hospitalized in Isla Vista Shootings»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  28. Жертвами стрельбы близ университета в Калифорнии стали три человека | РИА Новости
  29. Lenta.ru: Мир: Происшествия: Четырех человек застрелили возле Калифорнийского университета
  30. «7 dead in drive-by shooting near UC-Santa Barbara»
  31. 31,0 31,1 Rampage in college town began with stabbings — CNN.com
  32. 7 dead in drive-by shootings near UC Santa Barbara — Los Angeles Times
  33. California shooter Elliot Rodger thought plan was over in April — CNN.com
  34. СМИ: жертвами перестрелки возле университета в США стали семь человек | РИА Новости
  35. Sheriff Confirms Seven Dead in Isla Vista Shootings Արխիվացված 2014-05-25 Wayback Machine, KEYT, May 24, 2014.
  36. Isla Vista killing spree: All victims identified | abc7.com
  37. Three victims in Santa Barbara rampage from Bay Area - SFGate
  38. Farnsworth, Ben; Martinez, Alys. Name of Fourth Mass Murder Victim Revealed Արխիվացված 2014-05-26 Wayback Machine, KEYT, May 25, 2014.
  39. Leopold, Todd. Father of rampage victim: 'When will this insanity stop?', CNN, May 24, 2014.
  40. «"7 Dead in 'Mass Murder' Rampage Near UC Santa Barbara"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
  41. "Sheriffs never saw menacing videos before rampage"
  42. Santa Barbara suspect feared cops would foil plan - chicagotribune.com Արխիվացված 2014-05-25 Wayback Machine
  43. «"Mass Murder" Rampage Near UC Santa Barbara | NBC Southern California». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
  44. 44,0 44,1 44,2 44,3 Голливудский режиссёр опознал в стрелявшем своего сына - BBC Russian - В мире
  45. 45,0 45,1 Sherwell, Philip (2014 թ․ մայիսի 24). «California drive-by shooting: 'Son of Hunger Games assistant director' Elliot Rodger suspected of killing six». The Telegraph. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  46. Hunger Games assistant director speaks out about son's California shooting massacre | Mail Online
  47. Голливудский режиссёр опознал сына в погибшем стрелке - BBC Russian - Лента новостей
  48. Rankin, David (2014 թ․ մայիսի 24). «Drive-by shooter was 'receiving psychiatric treatment', family confirms» (անգլերեն). The Times (UK). Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  49. 49,0 49,1 Lenta.ru: Из жизни: Происшествия: Голливудский режиссёр признал в калифорнийском убийце своего сына
  50. Видеообращение появилось на YouTube перед стрельбой в Калифорнии | РИА Новости
  51. Lenta.ru: Мир: Преступность: В организации стрельбы в Санта-Барбаре заподозрили отчаявшегося девственника
  52. Isla Vista shooting: 3 bodies removed from alleged gunman's apartment - Los Angeles Times
  53. «Santa Barbara suspect feared cops would foil plan - Page 2 - chicagotribune.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
  54. California killings: Elliot Rodger's family warned police about killer's disturbing online videos before shootings and stabbings - Americas - World - The Independent
  55. California shooter Elliot Rodger thought plan was over in April - CNN.com
  56. Santa Barbara Sheriff: All Guns Legally Purchased, Gunman Used 10-Round Magazines