Հրազդան (թերթ, Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հրազդան (օրաթերթ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրազդան (այլ կիրառումներ)

«Հրազդան», գրական, հասարակական և տնտեսական օրաթերթ։ Լույս է տեսել 1908-1909 թվականներին, Երևանում։ Հրատարակիչ խմբագիր՝ Ա. Տեր-Հակովբյանց։ Լուսաբանել է երևանյան կյանքը, բարձրացրել քաղաքի տնտեսական և սանիտարական վիճակի հետ կապված հարցեր։ «Գավառական կյանք» բաժնում պատմել է գյուղերում դպրոցական գործի դրվածքի, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցների, գինեգործության, բամբակագործության և այլ հարցերի մասին։

Թերթը լուրեր է տպագրել նաև Իրանի, Թուրքիայի, Կովկասի հայաբնակ վայրերից, անդրադարձել Արևմտյան Հայաստանի իրավիճակին։ Գրական բաժնում զետեղել է պատմվածքներ, բանաստեղծություններ, գրախոսականներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 615