Jump to content

Հրազդանի ջերմաէլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հրազդանի ջերմաէլեկտրակայան
Տեսակfossil-fuel power station?
Երկիր Հայաստան
Կայք
raztes.am
Հրազդանի ջերմաէլեկտրակայանը գտնվում է Հայաստանում
Հրազդանի ջերմաէլեկտրակայան

Հրազդանի ջերմաէլեկտրակայան կամ Հրազդան ՋԷԿ, Հայաստանի առաջատար ջերմաէլեկտրակայաններից։ Այն կառուցվել է 1963 – 1974 թվականներին և տեղակայվել է Հրազդան քաղաքի հյուսիս արևմտյան հատվածում։ Առաջին անգամ այն շահագործվել է 1966 թվականին և այն ժամանակից ի վեր դարձել է Հայաստանի էլեկտրական արտադրության կարևոր մասը։

Հրազդանի ջերմաէլեկտրակայանը գտնվում է Հրազդան և Մարմարիկ գետերի հատման ակունքից ոչ շատ հեռու, ծովի մակարդակի բարձրությունից 1715-1730 մետր բարձրության վրա։ Հրազդանի Ջէկի կառուցումը նախատեսվել էր դեռ 1960 անկան թվականներին և այն նախատեսված էր անբարենպաստ կլիմայական պայմանների համար։ Շինարարական աշխատանքները սկսել են 1963 թվականին և 1966 թվականին արդեն սկսվել են PT-50-130/7 մոդելի գեներատորի/ այրման տուրբինի շահագործումը։ Երեք տարի անց թվականին երկու այլ գեներատորներ սկսվեցին շահագործվել, դրանք էին T-100-130 մոդելի գեներատորները։ Հրազդանի Ջէկը մի մեծ նախագիծ էր ըստ որի այն մետք է մատակարար լինէր ոչ միայն Հայաստանին այլ նաև հարավային Կովկասի շրջանին։ 1969 թվականի դրությամբ Հրազդանի Ջէկի արտադրողականությունը հասել էր մինչև 300ՄՎտ իսկ տեղաբաշխվող հզորությունը հասնում էր մինչև 650 ՄՎտ։ մինչև 1974 թվականը սկսվում է շահագործվել արդեն Ջէկի Երկրորդ բաժինը, որի արդյունավետությունը հասնում էր մինչև 810 ՄՎտ։ Երկու մասնաբաժինների իրաի մոտ գտնվելու պատճառով նրանք գրանցվում են որպես մեկ արդյունաբերական էլեկտրակայան։ Արդեն այս մեկ ամբողջական էլեկտրակայանի արդյունավետությունը հասնում էր մինջը 1100 ՄՎտ։ Ստատիստիկա Ջերմության առաքման ամենամեծ ծավալը գրանցվել է 1990 թ. Երբ ավելի քան 950000 կկալ։ Ամենաարդյունավետ տարին համարվում է 1980 թվականը՝ 6,85 միլիարդ կվտ.ժ ուժգնությամբ։ Մինչ 2005 թվականը Հրազդանի ՋէԿը մինչև 2005 թվական 143 միլիարդ կՎտժ էլետրաէներգիա և 1,23 մլն Գկալ ջերմային էներգիա։

2003 թվականին Հրազդան ՋԷԿ-ը կուտակված պարտքերի պատճառով վաճառվում է Ռուսաստանին։2009-ին, "RosNefteGaz" կազմակերպությունը գնում է Հրազդան ՋԷԿ-Ի բոլոր բաժնետոմսերը սակայն երեք տարի անց վաճառում է այն "RAO UES"-ին։ 2015 թվականին Հրազդան ՋԷԿ-ը վաճառվում է Սամվել Ալեկսանյանի[1] կողմից հիմնադրված Տաշիր ընկերության ենթակայության տակ գտնվող Liormand Holdings Limited ընկերությանը։ Դեռ 1986 թվականից սկասած որոշված էր հինգերորդ բլոկ կառուցել սակայն ԽՍՀՄ պլուզումը հանգեցրեց բոլոր կազմակերպչական աշխատանքների կանգնեցմանը։

Տեխնիկական կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրազդանի ՋԷԿ-ը ունի բավականին բարդ աշխատանքային կառուցվածք և կազված է բլոկային և ոչ բլոկային մասերից։ Ոչ բլոկային մասը բաղկացած է հինգ նավթային և գազային BKZ-320-140 GM մոդելի եռման կաթսաներից, յուրաքանչյուրը 321տ/ժ աշխատանքային արդյունավետությամբ։ Տվյալ եռման կաթսաները սնուցում են չորս գեներացման տուրբինները՝ երկուսը PT-50-130/7 իսկ մյուս երկուսը՝ ավլելի բարձր արդյունավետության, T-100-130 մոդելի։ երկրորդ տուրբինի արդյունավետությունը կրկնակի ավել է քան առաջին մոդելի տուրբինինը և հասնում է մոտ 100ՄՎտ։ Ոչ բլոկային մասի աշխատանքը ապահովելու համար օգտագործվում է մեծ սառեցման համակարգ՝ ընդհանուր առմամբ հինգ սառեցնող աշտարակներով։

Բլոկային մասը բաղկացած է չորս էներգիայի գեներացնող սարքերից որոնց համընդհանուր արդյունավետությունը 810ՄՎտ է։ Այս սարքերից յուրաքանչյուրը բաղկացած է նավթի և գազի եռման կաթսաներից TFM-104C մոդելից և նրանցից յուրաքանչյուրը ունի 670 տ/ժ արտադրողականություն։ Աշխատանքները տեղի են ունենում հետևյալ կերպ՝ TDC-250000/220 սերնդի տրանսֆորմերը միանում է երկու տուրբոգեներատորները՝ TGV-200-2MUZ և TGV-200M տիպի, 15.75 ԿՎ լարմամբ միանում են 220 կվ լարմամբ ցանցին։ Հրազդանի Ջէկը համարվում է էկոլոգիապես ավելի հարմարված ջէկերից հայաստանում։ Ջրի կորստի ցանկացած հավանականություն բացառելու համար օգտագործվում են հատուկ սառեցման համակարգեր յուրաքանչյուր բլոկում։ Հունգարիայում հիմնադրված Հելլեր կազմակերպության կողմից ստեղծված սառեցման համակարգերը նվազագույնին են հասցնում բնական ջրի օգտագործման կարիքը։

Օգտագործվում են ալյումինե ռադիոտորային կոնդենսատորներ որոնք տեղակայված են ռադիոտորային հովացուցիչներում։ Իսկ օդը դեպի աշտարակներ հասցվում են 120մ աշտարակի բնական քարշի միջոցով։ Իսկ հովացման համակարգերում անալի ջրի օգտագործումը թույլ է տվել օգտագործել խառնման կոնդենսատորներ մակերեսային կոնդեսատորների փոխարեն, որը ֆինանսապես ավելի շահավետ որովհետև ունի մինիմալ ջերմության կորուստ և չունի հաճախակի մաքրման կարիք։ Հրազդանի Ջէկի շահագործման առաջին օրվանից նավթն է եղել հիմնական վառելիք իսկ գազը եղել է պահուստային տարբերակ։ Սակայն 1993 թվականից ի վեր բնական գազնե է եղել հիմանակն վառելիք։ Գազի մատակարարման կենտրոնից գազը ուղարկվում է դեպի գազի կառավարման հատվածներ որտեղից այն ուղարկվում է դեպի եռման կաթսաներ։

Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կառուցումը ուղղակիորեն կապված է Հայ-իրանական գազատարի կառուցման հետ[2], որը ունի կարևոր ստրատեգիական նշանակություն Հայաստանի համար։ Մասնավորապես, ըստ համաձայնագրի, 5-րդ էներգաբլոկում արտադրված էներգիա պետք է արտահանվի Իրանի էներգահամակարգ՝ այնտեղից ներկրված գազի դիմաց վճարման համար։

Հինգերորդ էներգաբլոկի կառուցման և մոդեռնիզացիայի համար ընդհանուր առմամբ ծախսվել է 465.2 մլն $[3]: Կառուցման համար օգտագործվել են տարբեր տիպի, գազով և շոգիով աշխատող տուրբիններ։ Սա թույլ է տալիս էներգաբլոկին ունենալ 480ՄՎտ հզորություն։ Նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ 278 գրամ գազից ստացվում է 1կՎտժ էներգիա։ Կառուցումն իրականացվել է Գազպրոմ Արմենիայի կողմից։

Հրազդան ՋԷԿ-ի դերը Հայաստանի Էներգետիկ համակարգում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում Էլեկտրաէներգիայի արտադրման մոտ ութսուն տոկոսը հասնում է չորս հիմնական կայաններին՝ Հայկական ատոմային էլեկտրակայան, Սևան-Հրազդան կասկադ, Որոտանի կասկադ և Հրազդան ՋԷԿ։ Ատոմակայանը համարվում է հիմնական Էլեկտրաէներգիայի մատակարարը, սակայն տարվա ընթացքում 2-3 ամիս այն չի գործածվում Վառելիքի պաշարների վերականգնման և ընդհանուր համակարգերի կարգավորման համար։ Այս ժամանակահատվածում Հրազդանի ՋԷԿ-ը կատարում է հիմնական մատակարարի դերը Հայաստանում։ Էլեկտրաէներգիայի շուկայում այն կատարում է բալանսավորման դերը։ Այս սկսում է աշխատել այն ժամանակ, երբ Ատոմակայնաը չի աշխատում կամ կա էլեկտրաէներգիայի պակաս։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. PSRC approves sale of Hrazdan power plant, հավելյալ տեքստ։
  2. «Հայ-իրանական հարաբերությունները և Իրանի տարածաշրջանային էներգետիկ ու տրանսպորտային նախագծերը». 2009 թ․ մարտի 23. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.
  3. «Հրազդանի ՋԷԿ–ի 5-րդ էներգաբլոկը սկսել է աշխատել ամբողջ ծավալով». News.am. 2015 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.

Հավելյալ հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]