Հրաբխային գազեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հրաբխային գազեր, հրաբխից անջատվող բոլոր գազերի ընդհանուր անվանումը։ Տարբերում են էրուպտիվ և ֆումարոլային գազեր։ էրուպտիվ գազերն անմիջականորեն կապված են հրաբխային ժայթքման հետ։ Հրաբխային գազերի ջերմաստիճանը 95 — 760°C է։ Դրանց բաղադրության 88—99, 6% ֊ը ջրային գոլորշիներ են, մնացած 12—0, 4% ֊ը կազմում են քլորաջրածինը, ծծմբային գազերը, ածխաթթու գազը, ջրածինը, ծծմբաջրածինը և ազոտը։ Ուսումնասիրությունները վկայում են, որ թվարկած գազերի հարաբերությունները տարբեր հրաբխային մարզերում նույնը չեն, և որ առանձին գազերի խտությունները կախված են նրանց ջերմաստիճանից։ ժայթքումների ժամանակ անջատվում է գլխավորապես քլորաջրածին, ժայթքումներից հետո՝ ծծմբային գազեր, իսկ ավելի սառը ֆումարոլներում գերակշռում է ածխաթթու գազը։ Հրաբխային գազերի հետազոտությունը մաքուր վիճակում խիստ դժվար է, քանի որ անջատվող գազերը փոխադարձ ռեակցիաների հետևանքով փոխում են իրենց բաղադրությունը և խառնվում օդում պարունակվող գազերի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 612 CC-BY-SA-icon-80x15.png