Հուրթուկ
Արտաքին տեսք
| Գյուղ | ||
|---|---|---|
| Հուրթուկ | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Վանի վիլայեթ | |
| Գավառակ | Խոշաբի գավառակ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 507 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1] | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Հուրթուկ (Որտոք), գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Խոշաբի գավառակում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները մասնակցել են Վանի ինքնապաշտպանական մարտերին։ Գյուղը թուրքերի ձեռքով ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է գաղթի ճանապարհին, փրկվածները բնակություն են հաստատել Հայաստանում և այլ երկրներում։
Գյուղն ունեցել է 1 եկեղեցի՝ Սուրբ Գևորգ անունով, 1 դպրոց։ Գյուղի մոտակայքում գտնվում էր Զեռնակ (Ձեռնակ) ամրոցը։ Հարևան երբեմնի հայաբնակ Խաչ գյուղում պահպանվել էր Սբ Խաչ ավերակ եկեղեցին[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին ուներ 40 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, այգեգործությունն ու արհեստներն էր[4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.e-icisleri.gov.tr/Anasayfa/MulkiIdariBolumleri.aspx
- ↑ «Վանի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ Վրացեան, Սիմոն (2015). «Վէմ» համահայկական հանդես. Երևան: «Վէմ հանդէս» ՍՊԸ. էջ 140. ISBN 1829 - 1864.
{{cite book}}: Check|isbn=value: length (օգնություն) - ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 470
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 684)։ |
| ||||||||||||||
