Jump to content

Խոշաբ

Coordinates: 38°19′1″N 43°47′49″E / 38.31694°N 43.79694°E / 38.31694; 43.79694
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Խոշաբ
38°19′1″N 43°47′49″E / 38.31694°N 43.79694°E / 38.31694; 43.79694
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԽոշաբի գավառակ
Այլ անվանումներԽավշաբ, Խոշապ, Մահմուդե
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1330 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ65910
Խոշաբ (Աշխարհ)##
Խոշաբ (Աշխարհ)
A view from Güzelsu neighborhood

Խոշաբ, քաղաք (բերդաքաղաք, բերդավան, գյուղաքաղաք, ավան, գյուղ, բերդ, ամրոց) Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Խոշաբի գավառակում[2]։ Գտնվում էր Վան քաղաքից 40-42 կմ հարավ-արևելք, Խոշաբ գետի աջ ափին, լեռան ստորոտի գետահովտում։

Խճուղային ճանապարհով կապված էր Վան քաղաքի հետ։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի մոտով անցնող գետն ունի քաղցրահամ ջուր, որից էլ առաջացել է Խոշաբ անվանումը։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքից արևմուտք, մինչև Ջուլամերկի և Ոստանի սահմանները ընկած է մի հարթավայր, որը 3 կողմերից շրջապատված է լեռներով։ Լեռներից սկիզբ են առնում երկու գետակներ, որոնք քաղաքի մոտով անցնելիս միանում են իրար և գնում-թափվում են Վանա լիճ։

Շեն ժամանակներում համարվել է բեդաքաղաք, գյուղաքաղաք և քաղաք։ Հայերի իսպառ վերացումից հետո դարձել էր անշուք գյուղ։

Մինչև 1847 թվականը Խոշաբը եղել է քրդական բեգերի իշխանանիստ վայր և հանդիսացել է քրդական կիսաանկախ իշխանության կենտրոն։ Թուրքերը 1847 թվականին րավեցին բերդը և վերացրեցին Խոշաբի քրդական հյուքմենությունը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի առաջին կեսին ուներ 1500 տուն, որից 1000-ը՝ հայկական, իսկ մնացածը քրդական։ Նույն դարի վերջին ուներ 40 տուն բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 4 տուն հայ և 81 տուն քուրդ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերը զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և առևտրով, իսկ քրդերը՝ անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշաբ գետի աջ ափին, մի բարձր ու անմատչելի քարաժայռի վրա գտնվում էր Խոշաբի ամուր բերդը։ XII դարի արաբ մատենագիր Յակուտը բերդը հիշատակում է Խավշատ ձրով՝ Վասպուրականի Անձևացյաց գավառում։ Բերդի կառուցումը վերագրվում է XV դարին, սակայն նրա կիսակործան սենյակների պատերի և առաստաղի արաբական զարդանախշերը, երկաթյա դռան մոտի արաբական անընթեռնելի դրաձած փորագրությունը վկայում է, որ այն կառուցվել է ավելի վաղ՝ արաբական տիրապետության ժամանակ, իսկ հետագայում հավանաբար վերանորոգվել է։ 1715 թվականի մարտի 8-ի երկրաշարժից բերդի պարիսպը խարխլվել էր։ XIX դարի կեսերին բերդն արդեն ավերակ էր, կանգուն էր միայն աշտարակների և պարիսպների մի մասը։

Քաղաքն ուներ նաև 2 հայկական եկեղեցիներ, որոնք XIX դարի կեսերին արդեն կիսակործան էին[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.e-icisleri.gov.tr/Anasayfa/MulkiIdariBolumleri.aspx
  2. «Վանի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 771
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 72