Jump to content

Հուսիկ Արա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուսիկ Արա
Ծնվել էհունիսի 24, 1967(1967-06-24) (57 տարեկան)
Ծննդավայրգ․ Մրգավետ, Արարատի մարզ
Մասնագիտությունբանաստեղծ

Հուսիկ Արա (իրական անուն-ազգանուն՝ Ֆելիքս Եղիազարյան, հունիսի 24, 1967(1967-06-24)), հայ բանաստեղծ, ՀԳՄ անդամ։

Ծնվել է Արարատի մարզի Մրգավետ գյուղում։ Ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը։ 1991-1996 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի Ժուռնալիստիկայի բաժնում։ Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1985 թվականին «Ավանգարդ» թերթում։ 2001 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է[1]։

Հրատարակած գրքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարդու որդիները (պոեզիա) 1996 թվական
  • Լուսանցքի մարդիկ (պոեզիա) 2003
  • Սևագրություններ (պոեզիա) 2004
  • Անիծվածները (հրապարակախոսություն) 2010, «Միքայել Նալբանդյանի» անվան մրցանակ
  • Միայնակ շան լուսնահաչը (գեղարվեստական արձակ) 2012
  • Աստծո հետ խոսելու ժամանակը (պոեզիա) 2012
  • Ազատության հրապարակ (բանաստեղծություններ, պոեմներ, էսսե), Ե., Անտարես, 2013, 104 էջ։
  • Տան դուռը (բանաստեղծություններ, պոեմներ, էսսե), Ե., Անտարես, 2015, 176 էջ։
  • Երևան քաղաք (բանաստեղծություններ, պոեմ), Ե., Անտարես, 2016, 72 էջ։

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ԱԺ երիտասարդական խորհրդարանի «Տարվա լավագույն երիտասարդ բանաստեղծ» (2008)
  • Պարույր Սևակի անվան պոեզիայի մրցանակ (2008)
  • ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան հրապարակախոսության մրցանակ (2010)
  • Հայերի համաշխարհային կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության սահմանած «Հայը 21-րդ դարասկզբին» անտիպ գեղարվեստական արձակին տրվող մրցանակ (2011)։
  • ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան պոեզիայի մրցանակ (2012)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հուսիկ Արայի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]