Տան դուռը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տան դուռը
Գրքի շապիկը
ՀեղինակՀուսիկ Արա
Ժանրբանաստեղծություն, պոեմ, էսսե
Բնօրինակ լեզուհայերեն
Էջեր176
ԽմբագիրՀասմիկ Հակոբյան
Կազմի հեղինակԱնի Գևորգյան
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԱնտարես
Հրատարակման տարեթիվ2015
ԳՄՍՀ978-9939-51-791-9
ՀՏԴ821.19-8
ԳՄԴ84(5Հ)

«Տան դուռը», 2015 թվականին «Անտարես» հրատարակչության հրատարակած Հուսիկ Արայի բանաստեղծությունների, պոեմների և էսսեի ժողովածուն։ Խմբագիր՝ Հասմիկ Հակոբյան։

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 25-ին[1][2]։

Հեղինակն իր գրքի մասին ասել է.- «Իմ սերունդը ձևավորվել է 1988-ին Ազատության հրապարակում, և ես մշտապես քաղաքացիական իմ դիրքորոշումն ունեմ թե´ որպես մարդ, թե´ որպես գրող։ Այս գրքում այն երևում է հատկապես «Նոր Հայաստան» շարքում՝ անհատի և երկրի բախման մեջ, երևում է նաև «Ազատության հրապարակը» շարքում. որ ազատությանն ու անկախությանը մենք կարծես դեռ պատրաստ չենք, դեռ «մեր վրայով չէ այդ հագուստը»… Սակայն անկախությունը միակ բանն է, որի համար պատրաստ եմ արյունս տալ։ Անկախությունը բարձր է ամեն ինչից։ Եվ ես փորձում եմ լինել ոչ միայն անկախության շրջանում ստեղծագործող, այլև անկախությունը ներկայացնող գրող»[3]։

Գրքի հանձնարարականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովածուն ամփոփում է Հուսիկ Արայի վերջին չորս տարվա չափածո ստեղծագործությունները։ Նորանկախ պետականության արժևորումն է, Նոր Հայաստանի շոշափվող իրականությունը, նաև հեղափոխության ու պատերազմի արանքում կորած սերնդի ողբերգությունն ու արժեքների անկումը։ Գրքում առանձին շարքերով ընդգրկված են նաև սիրային բանաստեղծություններ և սաղմոսներ[4]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տան դուռը». Հուսիկ Արայի նոր ժողովածուն
  2. ««Տան դուռը» կամ անկախության պոեզիա». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
  3. «Անկախությունը բարձր է ամեն ինչից»:
  4. Հուսիկ Արա, Տան դուռը, Ե., Անտարես, 2015, էջ 2։