Jump to content

Հունձք (Ժյուլ Բաստիեն Լըպաժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հունձք
Les foins
տեսակգեղանկար
նկարիչԺյուլ Բաստիեն Լըպաժ[1]
տարի1877[2]
բարձրություն302 սանտիմետր[3]
լայնություն195 սանտիմետր[3]
նյություղաներկ[4] և կտավ[4]
գտնվում էՕրսե թանգարան[2]
հավաքածուՕրսե թանգարան
https://www.musee-orsay.fr/en/collections/works-in-focus/search/commentaire/commentaire_id/les-foins-17.html?no_cache=1, https://www.musee-orsay.fr/de/kollektionen/werkbeschreibungen/suche/commentaire/commentaire_id/les-foins-17.html?no_cache=1, https://www.musee-orsay.fr/es/colecciones/obras-comentadas/busqueda/commentaire/commentaire_id/les-foins-17.html?no_cache=1, https://www.musee-orsay.fr/it/collezioni/opere-commentate/cerca/commentaire/commentaire_id/les-foins-17.html?no_cache=1 կայք
Ծանոթագրություններ

Հունձք (ֆր.՝ Les foins), ֆրանսիացի նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժի 1877 թվականին վրձնած նկարն է։ Պատկանում և ցուցադրվում է Օրսե թանգարանում։ Նկարի չափը 160 × 195 սմ է[5][6]։ Գրականության մեջ հանդիպում է նաև Հանգիստ դաշտում վերնագրով[7]։

Նկարը առաջին անգամ ցուցադրվել է 1878 թվականին Փարզի սալոնում[5][8]։

Նկարը ձեռք է բերել Լյուքսեմբուրգի այգու թանգարանը 1885 թվականին Ժյուլ Բաստիեն Լըպաժի նկարների հետմահու վաճառքի ժամանակ Ժորժ Պետիի (ֆր.՝ Galerie) պատկերասրահից։ Լյուքսեմբուրգի այգու թանգարանի աշխատակիցները պետք է ընտրեին Լըպաժի երկու նկարներից մեկը՝ («Գյուղական սեր» կամ «Հունձք»)։ Վերջնական ընտրությունը կանգնել է «Հունձք»-ի վրա[5][9], իսկ «Գյուղական սեր» կտավը գնել է մեկենաս Սերգեյ Տրետյակովը Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի համար։ Հետագայում նկարը տեղափոխվել է Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարան[10]։

1929-1980 թվականներին նկարը գտնվել է Լուվրում, իսկ 1980 թվականին տեղափոխվել է Օրսե թանգարան, որտեղ էլ գտնվում է մինչ այսօր[5]։

Նկարում պատկերված է գյուղացի զույգ, որը հանգստանում է դաշտում ծանր աշխատանքից հետո։ Տղամարդը պառկած է հնձած խոտին, դեմքը ծածկել է ծղոտե գլխարկով, որի տակից միայն մորուքն է երևում։ Երիտասարդ կինը նստած է։ Նրա դիրքը և դեմքի արտահայտությունը մատնում են հերոսուհու ծայրահեղ հոգնածությունը։ Կարելի է նշել նկարի լուսանկարչական ճշտությունը։ Հորիզոնի գիծը բավականին բարձր է, պատկերի ետին պլանի մեծ մասը զբաղեցնում են հնձած խոտը, դաշտը, և միայն վերին հատվածում երևում է երկնքի մի փոքր հատված[6][11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 JocondeLab — 2014.
  2. 2,0 2,1 https://www.musee-orsay.fr/fr/collections/catalogue-des-oeuvres/notice.html?no_cache=1&nnumid=009174 (ֆր.)
  3. 3,0 3,1 https://www.musee-orsay.fr/fr/collections/catalogue-des-oeuvres/notice.html?no_cache=1&nnumid=009174
  4. 4,0 4,1 RKDimages (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Jules Bastien-Lepage — Les foins» (HTML). Musée d’Orsay. Վերցված է 16.01.2014-ին.
  6. 6,0 6,1 «Jules Bastien-Lepage — Les foins / Hay Making». Musée d’Orsay. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 16.01.2014-ին.
  7. Андрей Толстой. «Что французу хорошо, то русскому... еще лучше?!» (HTML). «Новая Юность» 2002, №1 (52) — magazines.russ.ru. Վերցված է 15.01.2014-ին.
  8. Leanne Zalewski. «Jules Bastien-Lepage (1848—1884), Musée d'Orsay, Paris (6 March — 13 May 2007), Centre Mondial de la Paix, Verdun (14 June — 16 September 2007)» (HTML). Nineteenth-Century Art Worldwide (Volume 6, Issue 2, 2007) — www.19thc-artworldwide.org. Վերցված է 16.01.2014-ին.
  9. «Сергей Третьяков и его коллекция в Музее изобразительных искусств имени Пушкина» (HTML). Радио «Эхо Москвы» — echo.msk.ru. Վերցված է 15.01.2014-ին.
  10. Л.П. Литвина. «Сергей Михайлович Третьяков — гражданин и меценат» (PDF). НИЦ Информкультура РГБ — infoculture.rsl.ru. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 15.01.2014-ին.
  11. Н.В. Яворская Западноевропейское искусство XIX века. — Москва: Издательство Академии художеств СССР, 1962. — 79 с.