Հունաստանի ազգային կոնսերվատորիա
Հունաստանի ազգային կոնսերվատորիա Εθνικό Ωδείο | |
---|---|
Հունաստանի ազգային կոնսերվատորիայի Աթենքում գտնվող կենտրոնական գրասենյակը։ | |
Տեսակ | ազգային կոնսերվատորիա |
Հիմնադրված է | 1926 թվական |
Հիմնադրիր | Մանոլիս Կալոմիրիս |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Հունաստան, Աթենք |
Հասցե | Μάγερ 18 |
Կայք | Պաշտոնական կայք |
Հունաստանի ազգային կոնսերվատորիա (հուն․՝ Εθνικό Ωδείο), երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատություն, որը գտնվում է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1926 թվականին՝ հույն կոմպոզիտոր և հունական ժամանակակից երաժշտական դպրոցի հիմնադիր Մանոլիս Կալոմիրիսի, ինչպես նաև նշանավոր մի շարք նկարիչների՝ Հերակլ Կալոմիրի, Մարիկա Կոտոպուլիի, Դիոնիսոս Լավրանգասի և Սոֆիա Սպանդիի կողմից։
Տարիներ շարունակ Հունաստանի ազգային կոնսերվատորիան եղել է միակ կրթական և մշակութային հաստատությունը Հունաստանում, որը ունեցել է տարբեր մասնաճյուղեր հունաշատ այլ երկրներում։ Հունաստանի ազգային կոնսերվատորիայի մասնաճյուղեր կան նաև Եգիպտոսում և Կիպրոսում։
Մի շարք հայտնի նկարիչներ համագործակցել են կոնսերվատորիայի հետ։ Նրանցից նշանավորներն են Մարիա Կալլասին, Գաբրիել Պիերնեն, Դիմիտրիս Միտրոպուլոսը և Աբրահամ Թեոդորոպուլոսը։ Կոնսերվատորիայի նշանավոր շրջանավարտներից են Մարիա Կալասին, Լեոնիդաս Կավակոսը, Ագնես Բալցան և այլք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 86 Χρόνια Εκπαιδευτικής και Καλλιτεχνικής Προσφοράς Արխիվացված 2013-08-10 Wayback Machine // ազգային կոնսերվատորիայի պաշտոնական կայքը (անգլ.)
|