Մանոլիս Կալոմիրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանոլիս Կալոմիրիս
Μανώλης Καλομοίρης
Manolis Kalomiris - Μανώλης Καλομοίρης.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունհունարեն՝ Μανώλης Καλομοίρης
Ծնվել էդեկտեմբերի 14 (28) 1883
Օսմանյան կայսրություն Զմյուռնիա, Օսմանյան կայսրություն
ԵրկիրFlag of Greece.svg Հունաստան
Մահացել էապրիլի 3, 1962
Հունաստան Աթենք, Հունաստան
Ժանրերօպերա և սիմֆոնիա
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր[1]
ԱշխատավայրԱթենքի կոնսերվատորիա
ՇրջանավարտԽարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան
Կայքkalomiris.org

Մանոլիս Կալոմիրիս (հունարեն՝ Μανώλης Καλομοίρης, դեկտեմբերի 14 (28) 1883, Զմյուռնիա - ապրիլի 3, 1962, Աթենք), հույն կոմպոզիտոր, հունական ժամանակակից երաժշտական դպրոցի հիմնադիր, Աթենքի ԳԱ անդամ (1945

Սովորել է Աթենքում և Կոստանդնուպոլսում, 1901-1906 թվականներին՝ կատարելագործվել Վիեննայի կոնսերվատորիայում։

1906-1910 թվականներին դասավանդել է Խարկովի երաժշտական ուսումնարանում, 1911 թվականից՝ Աթենքի էլինիկոն Օդիոն կոնսերվատորիայում (1919-1926 թվականներին՝ տնօրեն)։

1926 թվականին Աթենքում հիմնել է Ազգային կոնսերվատորիա, մինչև կյանքի վերջը եղել նրա տնօրենը։

1935-1957 թվականներին Հունաստանի կոմպոզիտորների միության նախագահն էր։ Գրել է օպերաներ (այդ թվում՝ «Ավագ վարպետը», (1915), որով սկզբնավորվել է հունական օպերային արվեստը), սիմֆոնիկ և կամերա-գործիքային գործեր, երգեր և այլն։ Երաժշտության տեսության դասագրքի հեղինակ է։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Музыкальный энциклопедический словарь. Москва: Советская энциклопедия, 1990, с. 228.
  • М. М. Яковлев. Каломирис Манолис // Музыкальная энциклопедия. Москва: Советская энциклопедия, 1974, т. 2, стлб. 660.
  • С. Я. Колмыков. Греческая музыка // Музыкальная энциклопедия. Москва: Советская энциклопедия, 1974, т. 2, стлб. 52-55.
  • Manolis Kalomiris, "La musique en Grèce", Le Ménéstrel, n°37, 12 septembre 1924, pp. 385–386 et n°38, 19 septembre 1924, pp. 393–395. (article réédité presque intégralement sous le titre : "L’évolution de la musique en Grèce", in Atti del Congresso Internazionale di Musiche Popolari Mediterranee e del Convegno dei Bibliotecari Musicali (Palermo, 26-30 giugno 1954), Palermo, Vincenzo Belloti-Ministero della Pubblica Istruzione-Assessorato per la Publica Istruzione della Regione Siciliana, 1959)
  • (հուն.) Manolis Kalomiris, Ma vie et mon art, Mémoires 1883-1908, Athènes, Nefeli, 1998.
  • (հուն.) Kalomiris et la musique grecque. Textes de et sur Manolis Kalomiris, Samos, Festival Manolis Kalomiris, 1997.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 182 CC-BY-SA-icon-80x15.png
  1. Anguera J. E. Enciclopedia universal ilustrada europeo-americanaEditorial Espasa, 1905. — Vol. Suplemento 1961-1962. — P. 234. — ISBN 978-84-239-4500-9