Հույս (թերթ)
Հույս | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն և ֆրանսերեն |
Գլխավոր խմբագիր | Պետրոս Ատրունի (խմբագիր) |
Հիմնադրվել է | հունվարի 4, 1884 |
Երկիր | Բուլղարիա |
Հրատարակման վայր | Վառնա |
Լուծարվել է | մայիսի 1, 1885 |
Հաճախականություն | շաբաթ |
«Հույս», Բուլղարիայում հրատարակված առաջին հայալեզու շաբաթաթերթը։ Լույս է տեսել Վառնայում 1884 թվականի հունվարի 4-ից մինչև 1885 թվականի մայիսի 1-ը[1]։
Թերթի առաջին երկու համարների խմբագիրն էր Անդրանիկ Իոնեսկուն (Իոանիսյան), 3-ից 12-րդ համարներինը՝ Պետրոս Ատրունին, 13-ինը` Գ. Գասպարյանը։ Տպագրվել է «Հույսի» տպագրատանը։ Թերթի առաջին երեք էջերը հայերեն էին՝ լատիներեն տառերով, իսկ չորրորդը՝ ֆրանսերեն էր։
Թերթը հասարակական-քաղաքական, լուսավորչական, մշակութային և կրոնական թեմաներ էր արծածում։ Անդրադառնում էր հայ գրականությանն ու լեզվական բարեփոխումներին։ Այն Եվրոպայի հայ գաղթօջախի մարմին էր։ «Հույսի» նպատակն էր հայերենը տարածել լատիներեն այբուբենի միջոցով։ Իր էջերում թերթը շնորհակալություն է հայտնել բուլղարական կառավարությանը, որը «ուրախությամբ մեզ հյուրընկալեց երկրում և թույլ տվեց թերթը հրատարակել»։ Ոչ հայատառ լինելու, լեզվական թերությունների պատճառով թերթը հայ ընթերցողի շրջանում ժողովրդականություն չվայելեց[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Български периодичен печат, 1844 – 1944: анотиран библиографски указател» (PDF). Наука и изкуство, София,. 1969. էջ 10. Վերցված է 2019 թ․ հունվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)