Պետրոս Ատրունի (խմբագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Պետրոս Ատրունի (այլ կիրառումներ)
Պետրոս Ատրունի
Ծնվել է 1862
Ծննդավայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է 1922
Մասնագիտություն թարգմանիչ և խմբագիր
Լեզու հայերեն
Ազգություն հայ

Պետրոս Ատրունի (1862 - 1922), հայ խմբագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Թարգմանչաց վարժարանում։ Խմբագրել է «Կրթարան» հանդեսը։ Հետաքրքրվել է թատրոնով և խաղացել Օրթագյուղի հայկական թատրոնում։ Մի քանի տարի պաշտոնավարել է Արփիար Արփիարյանի խմբագրությամբ 1891-1895 թվականներին Կ. Պոլսում լույս տեսնող «Հայրենիք» օրաթերթի խմբագրությունում։ Նրա թարգմանությամբ որպես թերթոն «Հայրենիքում» տպագրվել է ֆրանսիական մի քանի վեպ։ Թարգմանություններ է կատարել Էժեն Սյուից, Դյումա որդուց, Օսիանից և ուրիշներից։[1]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 137