Հույները Գերմանիայում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հույները Գերմանիայում
Ընդհանուր քանակ
394,000
Բնակեցում
Գերմանիա Գերմանիա 394,000[1]
Բավարիա Բավարիա
Հունաստան Հունաստան
Լեզու(ներ)
հունարեն, գերմաներեն
Հավատք(ներ)
բողոքականություն, հույն ուղղափառ եկեղեցի

Հույները Գերմանիայում (հուն․՝ Έλληνες στη Γερμανία, գերմ.՝ Griechen in Deutschland), Գերմանիայի Դաշնային Հանրապետության հունական համայնքը։

Ըստ 2014 թվականի տվյալների՝ Գերմանիայի տարածքում բնակվում են թվով 394 000 հույներ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի ժամանակակից տարածքը հույները բնակեցրել են դեռևս Հռոմեական կայսրության տարիներին։

Նշանակալից էր հույների առաջին ներգաղթը, որը սկսվեց 1700-ական թվականներին այն բանից հետո, երբ Օսմանյան կայսրությունը բացեց իր արտաքին սահմանները։ Գերմանիայի առաջին հունական համայնքը ստեղծվեց Լայպցիգում։

Հունաստանից դեպի Գերմանիայի տարածք արտագաղթի երկրորդ ալիքը սկսվել է Հունաստանի թագավորության անկախության հռչակումից հետո։ Սկզբնական շրջանում երկիրը կառավարվում էր դրածո թագավորների կողմից և 1832 թվականին Հունաստանի կառավարության ղեկն անցավ Բավարիայի արքայազն Օտտոյին։ Շատ հույներ, որպես տեղափոխվեցին գաղթեցին Բավարիա։

Գերմանիայի ներկայիս հույն բնակչությունը այստեղ հաստատվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։ Բացի այդ, մի շարք հույն կոմունիստներ 1973 թվականին բնակեցրեցին Արևելյան Գերմանիայի տարածքը, որպես քաղաքական փախստականներ։

Մի շարք հույներ տեղափոխվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետություն Հունաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնություններ». Գերմանիայի ազգային վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 18-ին.
  2. «Ներգաղթի ցուցանիշը Գերմանիայում 2014 թվականին». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.