Հովսեփ Մադաթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովսեփ Մադաթյան
Դիմանկար
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունՍանասարյան վարժարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ուսուցիչ և հասարակական գործիչ
ԱշխատավայրՍանասարյան վարժարան

Հովսեփ Մադաթյան էֆենդի (թուրքերեն՝ Mededyan Osep Efendi), օսմանահայ գյուղատնտես, քաղաքական և հասարակական գործիչ։ Եղել է Օսմանյան կայսրության մեջլիսի պատգամավոր և Էրզրումի Սանասարյան վարժարանի երեք տնօրեններից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփ Մադաթյանի կենսագրության մասին շատ բան հայտնի չէ։ Եղել է Էրզրումի Սանասարյան վարժարանի երեք տնօրեններից մեկը։ 1914 թվականի մայիսի 18-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, ստանալով 128 ձայն, ընտրվել է Օսմանյան կայսրության 5-րդ գումարման մեջլիսի պատգամավոր[1]։

Ամուսնացած է եղել Սոֆիա Բաստըրմաջյանի հետ[2]։

Ի տարբերություն Գրիգոր Զոհրապի և Վարդգես Սերենգյուլյանի, հայազգի մյուս պատգամավորների պես Մադաթյանն ու իր ընտանիքը չեն տեղահանվել և չեն աքսորվել[3]։

Հայտնի չէ, թե երբ և որտեղ է մահացել Հովսեփ Մադաթյանը։ Սակայն հայտնի է, որ Հայոց ցեղասպանությունից հետո շարունակել է ապրել Ստամբուլում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Koç, Yılmaz (2009). Osmanlı Mebusan Meclisinde görev yapan ermeni mebuslar ve faaliyetleri. Afyonkarahisar: Afyon Kocatepe Üniversitesi. էջ 26.
  2. «Dr. A. Hasmig Dikranyan Becidyan». HyeTert (թուրքերեն). 2018 թ․ մարտի 11. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին.
  3. 3,0 3,1 «Armenians in the 1914 Parliamentary Elections». turksandarmenians.marmara.edu.tr. Marmara University. Վերցված է 2022 թ․ մայիսի 27-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)