Հովսեփ Աղաջանյան
Appearance
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովսեփ Աղաջանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1958[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Դարբաս, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Հովսեփ Իվանի Աղաջանյան (մարտի 21, 1958[1], Դարբաս, Սիսիանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտական գիտությունների դոկտոր (2004):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովսեփ Աղաջանյանը ծնվել է 1958 թվականի մարտի 21-ին, Սյունիքի մարզի Դարբաս գյուղում։ 1980 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ 1986 թվականին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտում։ 1988 թվականին աշխատել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում։
Աշխատանքները վերաբերում են տնտեսության պետական կառավարմանը, ազգային տնտեսական մոդելի ձևավորման, ինչպես նաև ժամանակակից տնտեսագիտության տեսության հիմնախնդիրներին[2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անձնական տնտեսական շահը արտադրական հարաբերությունների համակարգում։ Երևան, Հայկական ԽՍՀ ԳԱ, 1989։
- Տնտեսագիտություն բոլորի համար։ Երևան, «Տիգրան Մեծ», 2001 (համահեղինակ)[3]։
- Պետությունը և տնտեսությունը։ Երևան, «Տնտեսագետ», 2004 (համահեղինակ)[4][5]։
- Տնտեսության պետական կարգավորման արդի հիմնախնդիրներիը (տեսություն և պրակտիկա)։ Սեղմագիր - Ը.00.01 - «Տեսական տնտեսագիտություն» մասնագիտությամբ, տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության, Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, Երևան, 2004[6]։
- Տնտեսագիտություն բոլորի համար։ 2-րդ բարեփոխված լրամշակված հրատարակչություն, Երևան, «Տիգրան Մեծ», 2006 (համահեղինակ)։
- Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները։ Երևան, «Տնտեսագետ», 2008 (համահեղինակ)[7]։
- Տնտեսագիտության տեսություն։ Ուսումնական ձեռնարկ, Երևան։ Ա. հ., 2009 (համահեղինակ)[6]։
- Տնտեսական զարգացում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևան, «Տնտեսագետ», 2014 (համահեղինակ)[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1616
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ Մարկոսյան, Աշոտ Խաչատուրի (2001). Աղաջանյան, Հովսեփ Իվանի (ed.). Տնտեսագիտություն բոլորի համար. Երևան: Տիգրան Մեծ. ISBN 9789993052272.
- ↑ Աղաջանյան, Հովսեփ Իվանի (2004). Պետությունը եւ տնտեսությունը. Տնտեսագետ. ISBN 9789993077619.
- ↑ Աղաջանյան, Հովսեփ Իվանի (2004). Մարկոսյան, Աշոտ Խաչատուրի (ed.). Պետությունը և տնտեսությունը. Երևան: Տնտեսագետ. ISBN 9789993077619.
- ↑ 6,0 6,1 Աղաջանյան, Հովսեփ Իվանի (2004). «Տնտեսության պետական կարգավորման արդի հիմնախնդիրներիը (տեսություն և պրակտիկա)։ Սեղմագիր - Ը.00.01 - «Տեսական տնտեսագիտություն» մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսության». Երևան.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ Աղաջանյան, Հովսեփ Իվանի (2008). Մարգարյան, Ատոմ (ed.). Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները. Երևան: Տնտեսագետ. ISBN 9789994151837.
- ↑ Աղաջանյան, Հովսեփ Իվանի; Մարգարյան, Ա Շ; Վարդանյան, Ա Ա; Պետրոսյան, Ա Ա; Մովսիսյան, Մ Է; Ջուհարյան, Հ Ս; Մինասյան Հ. Հ; Սարգսյան, Մ Տ; Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, eds. (2014). Տնտեսական զարգացում. «Ամբերդ». Երևան: Տնտեսագետ. ISBN 9789939610863.