Հովսեփի դամբարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դամբարան
Հովսեփի դամբարան
եբրայերեն՝ קבר יוסף
արաբ․՝ قبر يوسف‎‎
Դամբարանը 2014 թվականին
ԵրկիրՊաղեստին Պաղեստին
Մարզ

Քաղաք
Հորդանան գետի արևմտյան ափ
Նաբլուս
Մասունքներ և սրբություններՀովսեփի, Եփրեմի և Մանասիայի թաղման վայր
Քարտեզ
Քարտեզ
Հովսեփի դամբարանը Վիքիպահեստում

Հովսեփի դամբարան (եբրայերեն՝ קבר יוסף‎, արաբ․՝ قبر يوسف‎‎), հին մոնումենտալ դամբարանային հուշարձան, որը գտնվում է Գրիզիմ և Այբալ լեռները բաժանող հովտի արևելյան հատվածում, Հակոբի ջրհորից 325 յարդ հյուսիս-արևմուտք[1]։ Դամբարանը գտնվում է Հորդանան գետի արևմտյան ափում գտնվող Նաբլուս քաղաքի արվարձաններից մեկում, Թել Բալաթից ոչ շատ հեռու, որն ուշ բրոնզե դարի աղբյուրներում նշվում է որպես Շհեմ, իսկ բիբլիական աղբյուրներում՝ Սիհեմ[2][3]։ Աստվածաշունչը սահմանում է Սիհեմի ընդհանուր տարածքը՝ որպես նախահայր Հովսեփի և նրա երկու որդիների՝ Եփրեմի և Մանասիայի թաղման վերջին հանգրվան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի դարերի ընթացքում Հովսեփի դամբարանը պաշտվել է Պաղեստինի կրոնական տարբեր համայնքների անդամների՝ հրեաների, սամարիացիների, քրիստոնյաների և մուսուլմանների կողմից[2][4]։ Հովսեփի դամբարանի տեղակայման վերաբերյալ Աստվածաշնչյան վաղ գրությունները թվագրվում են մեր թվարկության 4-րդ դարին[5]։ Ներկայիս կառույցը, որն իրենից ներկայացնում է կենոտաֆով ոչ մեծ ուղղանկյուն կառույց, թվագրվում է 1868 թվականին և համարվում է ժամանակակից կրոնական համալիր, որի կառուցվածքում առկա չէ որևէ հին շինարարական նյութ[6][7]։ Այն դեպքում, երբ որոշ գիտնականներ, ինչպես օրինակ Քենեթ Քիթչենը և Ջեյմս Հոֆմեյերը հաստատում են աստվածաշնչյան Հովսեփի գոյությունը, իսկ, օրինակ, Դոնալդ Ռեդֆորդը վկայում է, որ կերպարի գոյությունը «հաստատված չէ որևէ փաստով»[8]։ Ժամանակակից գիտությունը դեռ պետք է պարզի, թե արդյոք այս կենոտաֆը կապ ունի աստվածաշնչյան կերպարի թաղման վայրի հետ[9]։ Մինչև 5-րդ դարի ոչ հրեական, ոչ քրիստոնեական աղբյուրները չեն հիշատակում գերեզմանի մասին, իսկ այնտեղ կառուցված առաջնային կառույցը ենթադրվում է, որ կառուցվել է սամարիացիների կողմից, որոնց համար Հովսեփի թաղման վայրը, հավանաբար, սրբավայր էր[10]։

Իր երկար պատմության ընթացքում, Հովսեփի դամբարանը դարձել է կրոնական հակամարտության ինտենսիվ պայքարի վկա[10][11][12]։ Բյուզանդական ժամանակաշրջանի սկզբում սամարիացիները և քրիստոնյաները իրար հետ վիճում էին թաղման վայրի հասանելիության և պատկանելիության իրավունքի վերաբերյալ, որի արդյունքում տեղի են ունեցել կատաղի բախումներ։ Այն բանից հետո, երբ 1967 թվականին Իսրայելը բռնակցեց Հորդանան գետի արևմտյան ափը, մուսուլմաններին արգելվել է մուտք գործել դամբարան, որը աստիճանաբար վերածվել է հրեական տաճարի։ Դրանից հետո, մուսուլմանների և հրեաների բախումները դամբարանի համար ավելի են հաճախակիացել[13]։ Օսլոյի համաձայնագրի ստորագրումից հետո, թաղման վայրն անցել է Պաղեստինյան ազգային վարչության կազմում, սակայն դամբարանը մնացել է Իսրայելի պաշտպանության բանակի հսկողության ներքո, իսկ մուսուլմանների կողմից կրոնական արարարողությունների անցկացման արգելքը պահպանվել է[14]։ 2000 թվականին Ալ-Ակսայի ապստամբության առաջին օրերին, երբ դամբարանի նկատմամբ հսկողությունն անցել էր ապստամբների ձեռքում, այն թալանվել և ավերվել է պաղեստինյան ամբոխի կողմից[15][16]։ 2002 թվականին Նաբլուսի երկրորդ բռնազավթումից հետո մի խումբ հրեա հավատացյալներ սկսել են պարբերաբար այցելել դամբարան[17]։ 2009-2010 թվականներին կառույցն վերանորոգվել է, տեղադրվել է նոր գմբեթ, իսկ հրեա հավատացյալների այցերը վերսկսվել են[18]։ 2015 թվականին, բռնության նոր ալիքի ֆոնին, պաղեստինցիների ամբոխը դամբարանի ուղղությամբ նետել են այրվող ռումբեր, որի արդյունքում, սակայն, դամաբարանին մեծ վնաս չի հասցվել[19][20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bruce 1994, էջ. 102
  2. 2,0 2,1 Pummer 1993, էջ. 139
  3. Zangenberg 2006, էջ. 415
  4. Conder 2004, էջ. 74
  5. Hackett 1863, էջ. 1239
  6. Pringle, 1998, էջ 94
  7. Schenke 1967, էջ. 174
  8. Redford 1993, էջ. 429
  9. Pummer 1987, էջ. 12
  10. 10,0 10,1 Pummer 1987, էջեր. 11–12
  11. Kohen 2007, էջ. 24
  12. Sivan 2008, էջեր. 114–117
  13. Hassner 2009, էջ. 87
  14. Hayden 2002, էջ. 167
  15. Dor 2004, էջ. 45
  16. Abu El Haj 2001, էջ. 281
  17. Dumper 2007, էջ. 267.
  18. Nahshoni 2010.
  19. «Palestinian rioters torch Jewish holy site Joseph's Tomb». BBC News. 2015 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.
  20. «Палестинцы подожгли иудейскую святыню - гробницу Иосифа». BBC Russian. 2015 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 17-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովսեփի դամբարան» հոդվածին։