Հակոբի ջրհոր
Հակոբի ջրհոր (Բիր-Յակուբ), ժայռի մեջ փորված խոր (մոտ 35 մ) ջրհոր Նաբլուսում (Պաղեստինյան ազգային վարչություն)։
Կրոնական ավանդության մեջ ջրհորը կապվում է Հակոբի հետ ավելի քան երկու հազարամյակ։ Այն գտնվում է Թել-Բալատ հնագիտական պեղումների վայրի (ենթադրաբար աստվածաշնչյան Սիհեմ) մոտ՝ Գարիզիմ լեռան հյուսիսարևմտյան կողմում[1][2]։
Այդ ջրհորի մոտ տեղի է ունեցել Հիսուսի հանդիպումը սամարացի կնոջ հետ, որը նկարագրված է Հովհաննեսի ավետարանում։
Ներկայում Իակովի ջրհորը գտնվում է կրիպտեում, որը տեղակայված է Ֆոտինիա Սամարացուն նվիրված մեծ վանական տաճարի զոհասեղանի տակ։ Իակովի ջրհորի վանքը պատկանում է Երուսաղեմի պատրիարքարանին[3]։
Ջրհորը սուրբ վայր է համարվում ոչ միայն քրիստոնյաների, այլև հուդայականների, սամարացիների և մուսուլմանների համար[4]։ Կրոնական հողի վրա այստեղ 1979 թվականին հոգեկան հիվանդ հրեա-մոլեռանդի կողմից դաժանորեն սպանվել է իգումեն Ֆիլումենը[5][6], դրանից հետո մարդասպանը պղծել է տաճարը՝ հասցնելով նաև նյութական վնաս[7][8]։ Նույն մարդասպանի կողմից 1982 թվականին այս վանքում ծանր վիրավորվել էր միանձնուհի[5]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Иаковлев колодезь // Библейская энциклопедия архимандрита Никифора. — М., 1891—1892.
- ↑ Быт 33:18; Ис Нав 24:32; Ин 4:6
- ↑ «Места Паломничества за пределами Иерусалима. Святой Монастырь Колодца Иакова в Самарии // Официальный сайт Иерусалимского Патриархата». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
- ↑ Bromiley, Geoffrey W. (1982), International Standard Bible Encyclopedia: E-J, Wm. B. Eerdmans Publishing, ISBN 0-8028-3782-4, 9780802837820
- ↑ 5,0 5,1 «Маарив», 2/12/1982 Արխիվացված 2016-11-16 Wayback Machine(եբրայերեն)
- ↑ «Маарив», 17/12/1982(եբրայերեն)
- ↑ Ο Κύπριος Άγιος Φιλούμενος που κατακρεούργησαν οι σιωνιστές Εβραίοι το 1979
- ↑ О священномученике Филумене
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբի ջրհոր» հոդվածին։ |
|