Հովհաննես Ֆարաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովհաննես Ֆարաշյան
ԾննդավայրԳանձակ, Ելիզավետպոլի նահանգ
ԱզգությունՀայ
Մասնագիտությունֆիդայի
ԳործունեությունՎրիժառու
ֆիդայի
Լուսանկարիչ
Նկարիչ

Հովհաննես Ֆարաշյան (հայտնի է նաև Վաղարշ անունով), հայ վրիժառու, ֆիդայի, լուսանկարիչ, նկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Գանձակ քաղաքում: Նախնիները եղել են Գանձակի գավառի Գետաշեն գյուղից: Ուներ լուսանկարչական տուն, որը տեղակայված էր Գանձակի «Եվրոպա» հյուրանոցի նկուղում: Երիտասարդ հասակից անդամագրվել է հայկական ինքնապաշտպանական շրջանակներին: 1904 թվականին Դոկտոր Լալայանի, Սիմոն Ֆարաշյանի, Ալեքսանդր Մաշուրյանի, ոմն բարսումցի Գրիգորի հետ Հաջիքենդ գյուղում իրագործել է ազգությամբ ռուս Ելիզավետպոլի փոխնահանգապետ Անդրեև Ֆիլիմոնովիչի սպանությունը: Վերջինս 1903 թվականին հրահանգել էր գնդակահարել և հալածանքների ենթարկել Գանձակ քաղաքի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու հարակից հրապարակում խաղաղ ցույցի դուրս եկած հայերին:

Հայտնի է, որ Հ.Փարաշյանը բնակվելիս է եղել Գանձակի Ծաղկունյանց հրապարակին հարակից Րաֆֆու (հետագայում Չապաևի) փողոցում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Еремянц-Гандзакеци, "Гандзак 1880-1916", документальная книга, Ереван 2010. Авторское издание. (ռուս.)