Հովհաննես Մուրադյան (լեզվաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Մուրադյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Մուրադյան
Ծնվել էդեկտեմբերի 2, 1920(1920-12-02)[1]
Մեղրի[1]
Մահացել է1986
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ[1]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1] (1974)
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Հովհաննես Դավթի Մուրադյան (դեկտեմբերի 2, 1920(1920-12-02)[1], Մեղրի[1] - 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդահայ լեզվաբան։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1974)։

Յոթնամյա կրթությունը ստացել է Մեղրու միջնակարգ դպրոցում, ապա տեղափոխվելով Երևան` միջնակարգ կրթությունը շարունակել է Խանջյանի, այնուհետև Ձերժինսկու անվան դպրոցում։ 1939 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարան, որտեղից էլ նույն թվականին զորակոչվել է բանակ։ 1941 թ. մինչև Հայրենական պատերազմի վերջը մասնակցել է հայրենիքի պաշտպանության և ազատագրության համար մղված մարտերին տարբեր ռազմաճակատներում։ Սովետական բանակի շարքերից զորացրվել է 1946 թ.: 1947թ. վերսկսել է ուսումը և 1952 թ. ավարտել բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժինը։ Նույն տարում ընդունվել է ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի ասպիրանտուրա։ 1957 թ. աշխատել է ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտում. 1957-1959 թթ.` լաբորանտ, 1959-1963 թթ.` կրտսեր գիտաշխատակից, 1963-1965 թթ.` ավագ գիտաշխատակից։ 1958 թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, 1974-ին՝ բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1965-1972 թթ. վարել է ինստիտուտի՝ գիտության գծով փոխտնօրենի պաշտոնը, 1972 թ. մինչև կյանքի վերջը եղել է բարբառագիտության բաժնի վարիչ։

Զբաղվում էր բարբառագիտության («Կարճևանի բարբառը», 1960, «Կաքավաբերդի բարբառը», 1967), լեզվաբանական աշխարհագրության և հայոց լեզվի պատմության հարցերով։ «Ակնարկներ միջին գրական հայերենի պատմության» (1972) կոլեկտիվ աշխատության «Ներածություն» և «Հնչյունաբանություն» բաժիններում Մուրադյանը քննում է հարցի պատմությունը, տերմինի («միջին գրական հայերեն») ըմբռնումը, միջին հայերենի բարբառային բաժանվածությունը, անդրադառնում ժամանակահատվածի գրավոր աղբյուրներին, միջին հայերենի ժամանակաշրջանում արձանագրված հնչյունական օրինաչափությունների առաջացման ժամանակագրությանը և տարածական բաշխման հարցերին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 94.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 94