Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Դավանանքուղղափառություն
ԹեմՌոստովի և Նովոչերկասկի թեմ
Հիմնական ամսաթվերը1872
Հիմնադրված1872
Քարտեզ
Քարտեզ

Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (ռուս.՝ Церковь Иоанна Предтечи), Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի Ռոստովի և Նովոչերկասկի թեմի ուղղափառ եկեղեցի։ Վերջնականապես ավերվել է 1924 թվականին։

Հասցեն` ք. Դոնի Ռոստով, Սոբինոյի փողոց, տուն 2։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակին Դոնի Ռոստով քաղաքի բնակիչներին Հովհաննես Մկրտիչ տաճարը հայտնի էր որպես «հին եկեղեցի»։ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին հիմնադրվել է 1872 թվականի հունիսի 6-ին, քաղաքի «Անխիղճ արվարձան» կոչվող շրջանում, Եկեղեցական, 2 (այժմ` Սոբինոյի փող.) հասցեով։ Եկեղեցին օծվել է 1873 թվականի հունիսի 24-ին։ Տաճարի շինարարությունն իրականացվել է տեղացի վաճառական Մոիսեյ Յակովլևիչ Գորբենկոյի միջոցներով[1]։ Ճարտարապետն էր Գ. Ն. Վասիլևը։

Փայտե եկեղեցին
Հովհաննես Մկրտիչ եկեղեցին

Երեք սրբերի խոնարհվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ուներ երկու կողմնասեղան. մեկը հանուն Եթովպիայի քրիստոնեական սուրբ Վերապատվելի Մովսեսի Մուրինի էր, իսկ ձախը մնում էր չօծված։ Եկեղեցին կառուցված էր փայտից` քարե ցոկոլի վրա, որը շարվել էր տեղական թերթաքարից։ 1880 թվականին տաճարին կից կառուցվեց եկեղեցական-կղերական աղյուսե տուն, 1885 թվականին եկեղեցական-ծխական դպրոցի համար կառուցվեց մեկհարկանի շենք[1]։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու մոտակայքում` հրապարակում, գտնվում էր Տեմեռնիկյան շուկան։ 1905 թվականի դեկտեմբերին շուկան դարձավ առաջին ռուսական հեղափոխության մարտերի վայր։ Այնտեղ կառուցվել էին բարիկադներ։ 1917 թվականին Տեմեռնիկյան շուկայում զենք ու ռազմական հանդերձանք էին վաճառում[1]։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ տաճարն այրվել է 1913 թվականի ապրիլի 18-ի գիշերը։ Հրդեհից հետո այդ տեղում կազմակերպվել է ժամանակավոր փայտե զանգակատուն, իսկ եկեղեցական-ծխական դպրոցի շենքում կազմակերպվել է Հովհաննես Մկրտիչ աղոթքի տուն` զոհասեղանով[1]։

Քաղաքացիական պատերազմից հետո եկեղեցական շինությունների մնացորդները խարխլվեցին և 1924 թվականին այդ վայրում սկսվեց Վլադիմիր Լենինի անվան աշխատանքի պալատի (երկաթուղայինների լենպալատի) շինարարությունը։ 1927 թվականի նոյեմբերի 6-ին, Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության 10-ամյակի նախօրեին, պալատը բացվեց։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին աշխատանքի պալատն այրվեց։ 1960 թվականին պալատը վերակառուցվեց և վերականգնվեց[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]